Գևորգ Գրիգորյանը դարձել է Պոբեդա գագաթը նվաճած առաջին հայը

Դերասանն այս մասին լուսանկարներն է հրապարակել սոցցանցերում․
«Пик Победы (Жениш-Чокусу) 7439մ
Առաջին անգամ ՀՀ քաղաքացի գագաթին։
Ծյան-Շան լեռնաշղթայի ամենաբարձր կետը։ Առանց հավելյալ թթվածնի վերելք։
Ներկայումս համարվում է աշխարհում ամենաբարդը ու վտանգավորներից մեկը։
Վերելքը 7 օր, վայրէջքը 4 օր, 11 օր պայքար ոչ այնքան գագաթի, ինչքան կյանքի համար:
Ցավոք, առանց զոհ չանցավ վերելքը, Նադյան, մեր ընկերը, մնաց հավերժ սարի գրկում»,- գրել է նա։


