Home Սպորտ #Paris2024 «Օլիմպիական VLOG». Արսեն Հարությունյան
Home Սպորտ #Paris2024 «Օլիմպիական VLOG». Արսեն Հարությունյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Արսեն Հարությունյան


NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

«Օլիմպիական VLOG»-ի վերջին հերոսը աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանն է:

Նա Փարիզ-2024-ի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 8-ին: Կմեկնարկի 1/8 եզրափակիչից Երեւանի ժամանակով 13:30-ից:

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարը կանցկացվի «Champ-de-Mars» մարզապալատում։

57 կգ կգ քաշային եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 9-ին Երեւանի ժամանակով 21:55-ին:

 
 ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ազատ ոճի ըմբշամարտ, 57 կգ քաշային կարգ

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 22-ին Մասիս քաղաքում: Անձնական մարզիչներն են Գեւորգ Վարդանյանը եւ Արշակ Հայրապետյանը:

Արսեն Հարությունյանը 2015 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2016 թ. պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն, 2017թ. երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ. երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, 2018 թ. երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր:

Մեծահասակների հավաքականում նորամուտը նշել է 2018 թվականի Հայաստանի չեմպիոնությամբ (57 կգ): 2019 թ. Բուխարեստում տեղի ունեցած մեծահասակների Եվրոպայի առաջնության 61 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 2020 թ. Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր է, 2020թ. աշխարհի անհատական գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր:

2021 թվականի մարտի 18-19-ը Հունգարիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարում նվաճել է Տոկիո-2020 ուղեգիր՝ դառնալով ոսկե մեդալակիր եւ մասնակցել Տոկիոյի Օլիմպիական խաղերին:

Տոկիո-2020-ում անհաջող մասնակցությունից հետո, 2021 թ. աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր, ապա նույն տարում նվաճել Մ23 աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 2022 թ. Եվրոպայի չեմպիոն է, 2022 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2022 թ. Մ23 աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն, 2023 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2024 թ. Գերմանիայի ակումբային չեմպիոն, 2024 թ. Եվրոպայի չեմպիոն:

Ամուսնացած է, ունի դուստր

Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել է 2023 թ. աշխարհի առաջնությունում՝ դառնալով բրոնզե մեդալակիր:

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 11-ին: