Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
- Get link
- X
- Other Apps
«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը գերազանց ցատկերով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի կոչումը:
Արթուր Դավթյանը երկու ցատկերում էլ վաստակեց 14.966 միավոր:
Որակավորման փուլի արգելքը նա հաղթահարել էր 14.666 միավոր:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկին Փարիզ-2024-ի մրցահարթակում օգնում էր հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը:
Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը Փարիզ-2024-ում երկրորդ անգամ նվաճեց աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Ասիայի 10-ակի չեմպիոն, Ֆիլիպինների ներկայացուցիչ Կարլոս Յուլոն (15.116 միավոր): Ֆիլիպինցի մարմնամարզիկը Փարիզի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալակիր է դարձել նաեւ ազատ վարժություններում:
Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն, հենացատկ
Ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Երեւանում։
Անձնական մարզիչը սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն է։
Ամուսնացած է, ունի 2 դուստր։
Արթուր Դավթյանը 2010 թ. պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2013 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2013 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2016 թ.Եվրոպայի փոխչեմպիոն, 2019 թ. Եվրոպական խաղերի չեմպիոն, 2021 թ. Եվրոպայի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, 2022 թ. աշխարհի չեմպիոն, 2023 թ. Եվրոպայի չեմպիոն հենացատկի վարժությունում, 2023 եւ 2024 թթ. աշխարհի գավաթակիր, 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի եւ միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոն:
Մասնակցել է Լոնդոն-2012, Ռիո-2016 եւ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:
2021 թ. օգոստոսի 2-ին Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում 41 տարի անց նվաճել է անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում:
Հայաստանի առաջատար մարմնամարզիկը բրոնզե մեդալակիր է դարձել հենացատկի վարժությունում:
Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճել էր 2023 թվականի սեպտեմբերի 30-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում բազմամարտի արդյունքով։
Կարդա նաև
«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին
- Get link
- X
- Other Apps
Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
- Get link
- X
- Other Apps
«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps