Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Արկադի Դումիկյանի բացառիկ հարցազրույցը՝ Սոնա Սաֆարյանին
- Get link
- X
- Other Apps
Լիլիթ Մուրադյանը՝ հոր մահվան, ծնողների ամուսնալուծության մասին․ Tete A Tete
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին չի հասկանա, թե ինչ եք նրանից ցանկանում: Փորձեք հնարավորինս մատչելի նկարագրել նրան ձեր ցանկությունները:
ՑԼԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս միասին կինոդիտում կազմակերպել: Ընդ որում` նայեք այն ֆիլմը, որը ձեզ երկուսիդ է դուր գալիս: Այդպես ժամանակն ավելի ջերմ կանցկացնեք:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր լավ կանեք հույսը չդնեք միայն սեփական ուժերի վրա: Փորձեք ընդունել նաեւ սիրելիի աջակցությունը: Այդպես ավելի հեշտ կհաղթահարեք ամեն ինչ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կնեղանա ձեր որոշ քայլերից, սակայն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչ է կատարվում: Նա կսկսի կառչել անգամ մանրուքներից:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր դուք շատ կհիասթափվեք ձեր սիրեիից: Նույնիսկ, կսկսեք մտածել` արդյո՞ք արժե շարունակել հարաբերությունները, թե՞ ժամանակն է փոխել կյանքի ուղին:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրեին կմտածի, թե ձեր սիրուն կարող է արժանանալ ստամոքսի միջոցով: Նա ձեզ կփորձի երես տալ` պատրաստելով ամենահամեղ ուտեստները:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր պետք չէ մտածել ձեր եւ ձեր սիրելիի համատեղ ապագայի մասին: Ոչ մի ծրագրեր մի կազմեք, պարզապես վայելեք միասին անցկացրած ցանկացած պահ:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին բացարձակապես չի հասկանա, թե ինչ եք իրենից ուզում, թե իր որ պահվածքն է ձեզ համար ընդունելի, որը` ոչ: Այնպես որ` այսօր նրա գործողությունները, միգուցե, ձեզ նյարդայնացնեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կցանկանաք անակնկալ մատուցել ձեր ընտանիքի անդամներին: Եթե երեխաներ ունեք, նրանց բախտը, հատկապես, կբերի. դուք նրանց ոտքից գլուխ նվերներով կպատեք: Իհարկե, դրանցից ոչ բոլորը նրանց դուր կգան, բայց ամեն դեպքում հաճելի կլինի:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելիի հետ խոսեք միայն նրան հետաքրքրող թեմաներից, այլապես ձեզ կթվա, թե պատի հետ եք զրուցում: Եթե ձեզ հաջողվի գրավել նրա ուշադրությունը, ապա ձեզ, հիրավի, կարելի է շնորհավորել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր եղանակային պայմանները ձեզ կստիպեն տխրել: Ձեր սիրելին, միանգամից,կնկատի ձեր տրամադրության անկումն ու ամեն ինչ կանի այն բարձրացնելու համար: Ձեր բախտն իրոք բերել է նրա հետ:
ՁԿՆԵՐ
Այսօր հեռուստատեսությամբ մի արտահայտություն կլսեք (կամ, միգուցե գրքում ինչ-որ տողեր կարդաք), որը ձեզ կստիպի մտածել ձեր հարաբերությունների մասին: Այն կօգնի, որ հանգեք իմաստուն որոշումների:
Կարդա նաև
Արկադի Դումիկյանի բացառիկ հարցազրույցը՝ Սոնա Սաֆարյանին
- Get link
- X
- Other Apps
Լիլիթ Մուրադյանը՝ հոր մահվան, ծնողների ամուսնալուծության մասին․ Tete A Tete
- Get link
- X
- Other Apps