«Կենցաղային հարցերը սիրում եմ հոգալ, հաց էլ եմ գնում, տան առևտուրն էլ եմ ես անում, նման խնդիր չունեմ». բլից Միհրան Ծառուկյանի հետ - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կենցաղային հարցերը սիրում եմ հոգալ, հաց էլ եմ գնում, տան առևտուրն էլ եմ ես անում, նման խնդիր չունեմ». բլից Միհրան Ծառուկյանի հետ



Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը:


-Ո՞ր ժամին եք արթնանում և ինչպե՞ս եք սկսում օրը:

-Վերջերս առավոտյան ժամը 8-ին, իսկ օրը սկսվում է երեխային մանկապարտեզ տանելով կամ նկարահանման գնալով:

-Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:

-Մեծախոսությունը և մեծամտությունը:

-Ինչո՞վ է օգնում կամ խանգարում երգիչ լինելը:

-Հիմա ոչնչին չի խանգարում, արդեն ամեն ինչին համակերպվել, սովորել ենք: Խանգարող ոչինչ չկա:

-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում, երբ հայտնի դարձաք:

-Առաջին հերթին ապրելակերպը: Սկսում ես այլ կերպ ապրել, գուցե հայտնի չլինեի՝ առօրյաս այլ կերպ լիներ, բաներ կան, որ հաշվի ենք առնում:

-Խանութից հաց գնո՞ւմ եք:

-Կենցաղային հարցերը, տան հետ կապված, սիրում եմ հոգալ, հաց էլ եմ գնում, տան առևտուրն էլ եմ ես անում, նման խնդիր չունեմ:

-Ամենամեծ սուտը, որ լսել եք Ձեր մասին:

-Շատ-շատ ստեր եմ լսել, բայց մեկը ֆանտաստիկայի ժանրից էր: Մի կին եկավ, ասաց՝ ես քո մայրն եմ: Ու շատ լուրջ էր ասում:

-Դո՞ւք եք ավելի խանդոտ, թե՞ Արփին:

-Ես էլ, Արփին էլ, երկուսս:

-Ինչի՞ց եք վախենում:

-Վախերս հիմա որդուս հետ են կապված: Ինչ-որ բան անելուց առաջ հասկանում ես, որ դու հայր ես:

-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք արձագանքում:

-Արդեն նորմալ: Ժամանակին լավ չէի վերաբերվում, հիմա ուշադրություն չեմ դարձնում: Ֆեյքերն այնքան են շատացել, չգիտես ինչ ասես:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Հիմա երազանք է դարձել, որ խաղաղություն լինի, մենք էլ կարողանանք հանգիստ աշխատել, նորմալ ապրել:

-Ի՞նչ կփոխեիք Երևանում:


-Երևանը շատ եմ սիրում: Իր առավելություններով ու թերություններով լավն է Երևանը: