Home Սպորտ #Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան
Home Սպորտ #Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան

#Paris2024 «Օլիմպիական VLOG». Վահագն Դավթյան


NEWS.am Sport-ը ներկայացնում է 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

«Օլիմպիական VLOG»-ի հերոսն այս անգամ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, մարմնամարզիկ Վահագն Դավթյանն է:

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

մարմնամարզիկ, 35 տարեկան

Ծնվել է 1988 թ. օգոստոսի 18-ին, Երեւանում

Ամուսնացած է, ունի որդի

Անձնական մարզիչներ՝ Հակոբ Սերոբյան, Հարություն Մերդինյան


 
 Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2014 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2016 թ. Գերմանիայի ակումբային չեմպիոն, 2019 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2022 թ. աշխարհի գավաթի ոսկե, արծաթե մեդալակիր, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2024թ. աշխարհի գավաթակիր

Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2024 թ. ապրիլի 19-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու շնորհիվ:

Փարիզ-2024-ում Վահագն Դավթյանը մրցահարթակ դուրս կգա հուլիսի 27-ին: Եվրոպայի փոխչեմպիոնը կպայքարի իր հիմնական մրցաձեւում՝ օղակների վարժությունում:

Տղամարդկանց որակավորման փուլը տեղի կունենա Երեւանի ժամանակով 13:00-22:00 (ըստ ենթախմբի):

Սպորտային մարմնամարզության մրցաշարը կանցկացվի Փարիզի «Բերսի» մարզապալատում (Bercy Arena):

Օղակների վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, Երեւանի ժամանակով 17:00-ին:

Վահագն Դավթյանն արդեն Ֆրանսիայում է եւ Խաղերի մեկնարկից առաջ 14-օրյա հավաք է անցնում Ռուանում Արթուր Դավթյանի հետ:

Աշխարհի գավաթակրին Փարիզի մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերը։