Home Ժամանց «Երեխաներիս մկրտելուց քահանան հարցրեց, բայց ինքը աղանդավոր չէ՞ր». Գարիկ Պապոյանը՝ իր հասցեին տարածված խոսակցությունների մասին
Home Ժամանց «Երեխաներիս մկրտելուց քահանան հարցրեց, բայց ինքը աղանդավոր չէ՞ր». Գարիկ Պապոյանը՝ իր հասցեին տարածված խոսակցությունների մասին

«Երեխաներիս մկրտելուց քահանան հարցրեց, բայց ինքը աղանդավոր չէ՞ր». Գարիկ Պապոյանը՝ իր հասցեին տարածված խոսակցությունների մասին




«Հայացք» հաղորդման շրջանակներում շոումեն, հումորիստ, պրոդյուսեր և երաժիշտ Գարիկ Պապոյանն՝ անդրադառնալով իր հասցեին տարածված խոսակցություններին, թե իբրև ինքն աղանդավոր է, նշել է, որ թեման շատ ցավոտ է:

«Անցյալ տարի երեխաներիս մկրտելուց, երբ գնացի եկեղեցի, քահանայի հետ խոսում էի, ասաց, որ մյուս քահանան իրեն հարցրել է, թե ես աղանդավոր չե՞մ: Ես այնպիսի կիզակետերում եմ այդ նախադասությանը հանդիպում, այն քայլի ժամանակ, որ ապացուցում է, որ դա այդպես չէ, բայց այդ նախադասությունը դեռ ապրում է: Տարիներ առաջ, երբ այս թեմայից խոսում էի, բավականին երիտասարդ էի և թեմայի շուրջ անգրագետ էի: Խոսքս անգրագետ եմ ձևակերպել, բայց միտքս՝ ճիշտ ու անկեղծ: Ինձ հարցրեցին՝ «դուք Կյանքի խոսք աղանդի՞ց եք»: Ես պատասխանեցի՝ «Ոչ, ես Կյանքի խոսք եկեղեցուց չեմ: Եվ ասացի, որ ունեմ շատ ընկերներ, հարևաններ, ովքեր այնտեղից են: Քանի որ, ես չբնութագրեցի այն բառով, որով հոգևորականները կամ այլ մարդիկ բնութագրում են, միգուցե դա կատաղեցրեց: Հիմա էլ չեմ ընտրում այդ բառը, քանի որ ընկերներիս համար դա վիրավորական է»,- ասել է նա:

Գարիկը անկեղծացել է, որ մի քանի անգամ եղել է կաթոլիկ եկեղեցում, քահանայի հետ է զրուցել:

«Ունեի ընկեր, ով հրեա էր, շատ եմ խնդրել, որ մի բան անի, գնամ իրենց շաբաթին մասնակցեմ, ու մի անգամ մասնակցել եմ: Ինձ շատ հետաքրքիր է այս թեման: Երբ գնացել եմ Քարվաճառ ծառայության, ինձ հետ միայն մի բան եմ վերցրել՝ Աստվածաշունչ: Եվ, երբ ինձ հարցրեցին, և ես մաքսիմալ անկեղծ պատասխանեցի, որ այդ կառույցից չեմ, բայց ինձ հրավիրել են ու ես գնացել եմ, շոու էին կազմակերպել և անցնում եմ առաջ, հետո հսկայական վատ ալիք է սկսվում: Ես գիտեմ, որ այն կառույցը, որն այդ ալիքը սկսել էր, քաղաքական պատվերի տեսքով էր սկսել, որովհետև ես ընդդիմադիր բաների էի մասնակցում: Ամենացավալին այդ ալիքի մեջ այն մարդիկ չէին, ովքեր ինձ վիրավորում էին, ամենացավալին եկեղեցու կողմից արձագանքն էր: Եթե ես լինեի հոգևորական, մեկի վրա հարձակվեին, առաջին քայլը որ ես կանեի՝ կկանչեի այդ տղային, կփորձեի հասկանալ, գուցե սխալ տեղ է գնում, օգնենք, որ ճիշտ ճանապարհի կանգնի: Բացի այն, որ դա չեղավ, ինձ քարկոծելու շատ մեծ կոչեր եղան եկեղեցու նկարով, հոդվածներ եղան: Ինձ համար դա այնքան ցավոտ ու հիասթափեցնող թեմար էր, որ վերջին 15 տարում իմ լեքսիկոնից Աստծո մասին խոսքը առհասարակ հանեցի այդ ժամանակվա լարվածության պատճառով:

Իմ հավատքը միշտ եղել է, որովհետև ես պարզապես սիրում եմ Աստծուն, ինձ հետաքրքիր է ինձ ստեղծողը, նրա մասին ինձ ամեն ինչ հետաքրքիր է»,- նշել է Գարիկ Պապոյանն ու հարցին հստակ և վստահորեն պատասխանել ՝ դա սուտ է: