Home Ժամանց «Որդիս նորմալ կվերաբերվի, եթե ես նորից որոշեմ ամուսնանալ». Լիլիթ Կարապետյան
Home Ժամանց «Որդիս նորմալ կվերաբերվի, եթե ես նորից որոշեմ ամուսնանալ». Լիլիթ Կարապետյան

«Որդիս նորմալ կվերաբերվի, եթե ես նորից որոշեմ ամուսնանալ». Լիլիթ Կարապետյան




«Որդիս նորմալ կվերաբերվի, եթե ես նորից որոշեմ ամուսնանալ, նա այլ կերպ է մտածում: Գուցե տարիներ հետո այլ կերպ մտածի, չգիտեմ, բայց ինքը փոքր տարիքից էությամբ այնպիսին է, որ միշտ ասում է, ով ինչպես ուզում է պիտի այդպես ապրի»,- «Հերմինե դիալոգ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է երգչուհի Լիլիթ Կարապետյանը:

Նա նշել է, որ պայքարում է, որ որդին հոր հետ կապը պահպանի, սակայն ոչ մի կերպ չի հաջողվում:

«Չի ուզում: Վերջին ժամանակներս Դավիթը մի քանի անգամ զանգահարեց ինձ, բավական երկար խոսեցինք, ես խոսք տվեցի, որ ինչ-որ մի բան կանեմ, բայց չի ստացվում: Նույնիսկ Դավիթի տեսահոլովակում հրաժարվեց նկարահանվել, ես չկարողացա իմ տղային համոզել, որ նկարվի: Պատճառաբանեց, որ ինքը այնտեղ գործ չունի: Ասաց՝ ինքը իմ հայրն է, բայց մենք օտար ենք»:

Լիլիթի խոսքով՝ ինքը շատ լավ հարաբերություններ ուներ Դավիթի մոր հետ, երբ նա դեռ կենդանի էր: «Կապը միշտ եղել է, ու ինքը պարտադրել է, որ Կարենի հետ հանդիպի: Այդ կինը նույնիսկ Կարենին դեռ չծնված շատ էր սիրում: Բայց երբ նա հիվանդությունից մահացավ, ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Կարենն էլ ինձ նման փխրուն հոգի ունի, թեք նայվածքից կամ անզգույշ խոսքից կարող է նեղվել: Եթե առաջ կարող էի իր դեմ պայման դնել, որ չուզելով ինչ-որ բան անի, հիմա դա անհնար է: Կարծում եմ, եթե ժամանակին Դավիթը այլ ճանապարհներ գտներ, այսպես չէր լինի»,- նշել է երգչուհին: