Home Ժամանց «Այդքան գնումներից հետո տաբատին տալ 100 դոլար հաստատ չարժեր». բլից հարցեր Անի Երանյանին
Home Ժամանց «Այդքան գնումներից հետո տաբատին տալ 100 դոլար հաստատ չարժեր». բլից հարցեր Անի Երանյանին

«Այդքան գնումներից հետո տաբատին տալ 100 դոլար հաստատ չարժեր». բլից հարցեր Անի Երանյանին




Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Անի Երանյանը:

-Ձեր մանկության երազանքը:


-Մանկությանս երազանքը կատարվել է: Երազում էի դառնալ դերասանուհի:

-Ամենատպավորիչ նվերը:

-Փոքր տարիքում վախենում էի շներից և կատուներից, որովհետև վախեցրել էին: Պապիկս մի օր իր հետ տուն բերեց շատ փոքր շան ձագ` Ռալֆիկիս, առաջին շունիկիս, ում հետ մեծացանք և վախերս անցան:
Հիմա ամենաառաջինը հենց այդ նվերը մտքիս եկավ:

-Առաջին սերը:

-Մանկապարտեզում բաց մազերով, բաց աչքերով մի տղա կար իմ խմբում, որ իրար հանդեպ ավելի ուշադիր էինք: Ցավոք անունը չեմ հիշում:

-Դպրոցում ամենաչսիրած առարկան:

- ֆիզիկա և քիմիա:

-Վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:

- Ծնող կանչել են, իհարկե, բայց ավելի շատ ոչ թե վատ վարքի, այլ ազնվությունն առաջ տանելու կամ ընկերներիս գնահատականների համար կռիվ տալու պատճառով: Բայց նաև պիտի փաստեմ, որ ուսուցիչներիս կողմից շաաաաատ սիրված եմ եղել:

-Ինչպե՞ս են Ձեզ բնորոշում «ականատեսները»:

- Չգիտեմ, անկեղծ ասած, չեմ հիշում, բայց տնօրենս ասում էր, որ դպրոցի պարծանքն եմ:

-Մանկության վախերը:

-Մինչև ինչ- որ տարիք շներից և կատուներից եմ վախեցել:

-Բուլինգի ենթարկվել կամ ենթարկե՞լ եք:

-Երբեք:

-Ամենադաժան պատիժը:

-Չեք հավատա, բայց ինձ վրա երբեք ոչ ձեռք են բարձրացրել , ոչ էլ պատժել են: Մաքսիմումը դուրս չեն թողել իջնեմ, եթե ջղայնացած են եղել վրաս:

-Մանկության ամենատպավորիչ դրվագը:

-Հիշում եմ, մայրիկիս հետ գնացել էինք գնումների ու աշխարհի հագուստները գնեց ինձ համար, վերջում մի տաբատ տեսա, որը այդ ժամանակ իսկապես թանկ էր, և այդքան գնումներից հետո 1 տաբատին տալ 100 դոլար հաստատ չարժեր:
Երբ վերադարձանք տուն, պապիկս աշխատանքից եկավ ու տեսավ, որ անտրամադիր եմ, իմացավ պատճառը և գնացինք տաբատիս հետևից:
Ու ես մինչ օրս այդ տաբատը պահում եմ, որովհետև շատ նորաձև էր և նոր մի բան այդ ժամանակների համար (կեսը ջինս էր, կեսը՝ ռազմական):
Իրականում ֆանտաստիկ լավ մանկություն եմ ունեցել և լավ դրվագները շատ են, բայց ցանկացա այս մեկը պատմել: