Եվրո-2024․ մեկնարկում է փլեյ-օֆֆ փուլը, այսօրվա հանդիպումների ժամանակացույցը

Նախ, 20։00-ին կկայանա Շվեյցարիա-Իտալիա հանդիպումը։ Հիշեցնենք, որ իտալացիները Եվրոպայի գործող չեմպիոններն են։
23։00-ին կմեկնարկի Գերմանիա-Դանիա հանդիպումը։
Եվրո-2024-ի մրցաշարն անցկացվում է Գերմանիայում։ Եվրոպայի այս տարվա առաջնությունը թվով 17-րդն է պատմության մեջ։ Մրցաշարն առաջին անգամ անցկացվել է 1960 թվականին՝ Ֆրանսիայում։


