Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
- Get link
- X
- Other Apps
«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

«ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը ներկայացնում է նոր նախագիծ՝ նվիրված կնոջը։ Հունիսի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կներկայացվի բացառիկ համերգ-ներկայացում՝ «Կին - Woman - Das Mädchen - La Femme»։
Ըստ Ռաֆայել Պատայի «Աստվածուհի» գրքի՝ կինն իր մեջ կրում է չորս սկիզբ՝ մայր, մարտիկ, կույս և սիրուհի։ Միայն այս չորսի միասնությունն է կնոջը դարձնում լիարժեք երջանիկ և տալիս կանացի ուժ։
Համերգին ելույթ կունենա մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, «ԿԱՆՏԱՏԱ» անսամբլը՝ դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ։ Ռեժիսոր՝ Օլգա Գուսևա։ Ծրագրում ընդգրկված են Յ․Ս․ Բախի, Ժ․ Ֆ․ Ռամոյի, Ժ․ Բիզեյի, Բ․ Բրիտտենի և Ա․ Պիացոլլայի ստեղծագործություներից։
Համերգը բաղկացած է չորս՝ մեկը մյուսին լրացնող մասերից, յուրաքանչյուր մաս նվիրված է կնոջ մեկ կերպարին։ Կնոջ ամեն մի կերպարի համար ընտրված են մեկ դարաշրջանի վոկալ-կամերային ստեղծագործություններ։
Նախագծի հիմնական նպատակն է երաժշտության միջոցով ներկայացնել կնոջ կերպարն իր չորս մարմնացումներով։
Համերգ-ներկայացմանը ներկա գտնվող հանդիսատեսը կտեսնի կնոջն այդ չորս կերպարների մեջ․ կին, որն իրեն զգում է ուժեղ՝ չկորցնելով իր կանացիությունը։ «ԿԱՆՏԱՏԱ» մշակութային հասարակական կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր հիմնական գաղափարախոսությանը, այս նախագծի շրջանակներում ևս հանդիսատեսին կներկայացնի հազվադեպ կատարվող ստեղծագործություններ։
Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Առնո Բաբաջանյան համերգասրահի գործընկերությամբ։
Կարդա նաև
«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին
- Get link
- X
- Other Apps
Բլոգեր Դավան հարսանիքից տեսանյութ է հրապարակել, որտեղ ապագա հոր կարգավիճակում է
- Get link
- X
- Other Apps
«40 տարեկան էի, կարող էի նորից ամուսնանալ, բայց աղջիկներ ունեի, պիտի ամուսնացնեի». Ջուլիետա Բաբայան
- Get link
- X
- Other Apps
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps