Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը հետեւորդներին ուրախացրել են առաջիկա նորությամբ։ Հայկական շոուբիզնեսի հայտնի ամուսինները պատրաստվում են նոր զուգերգ եւ տեսահոլովակ ներկայացնել, որի թիզերն արդեն հասանելի է արտիստների ինստագրամյան էջերում։
Երգիչները չեն հրապարակել երգի անունը, սակայն տեղեկացրել են, որ այն հեղինակել է Էդգար Ալեքսանյանը։ Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Թիզերում զույգը սպիտակ գույների մեջ է։ Արփին կրում է եթերային սպիտակ զգեստ, Միհրանը՝ սպիտակ վերնաշապիկ եւ նույն գույնի տաբատ։
Ելնելով մեկնաբանությունների բաժնում սկսված ակտիվությունից՝ նկատվում է երգիչների հետեւորդների ուրախությունը իրենց սիրելի զույգի հերթական համատեղ աշխատանքով պայմանավորված։ Արտիստները, սակայն, չեն նշել, թե կոնկրետ երբ է թողարկվելու նոր աշխատանքը․ նրանք, պարզապես, գրել են՝ «Շուտով»։