Home Ժամանց Անի Երանյանի նրբագեղ կերպարը, Սիրուշոյի «հայկական նորությունը», Կաննում հայերի հաջողությունն ու աստղային հանգիստ․ ի՞նչ են հրապարակել հայտնիները
Home Ժամանց Անի Երանյանի նրբագեղ կերպարը, Սիրուշոյի «հայկական նորությունը», Կաննում հայերի հաջողությունն ու աստղային հանգիստ․ ի՞նչ են հրապարակել հայտնիները

Անի Երանյանի նրբագեղ կերպարը, Սիրուշոյի «հայկական նորությունը», Կաննում հայերի հաջողությունն ու աստղային հանգիստ․ ի՞նչ են հրապարակել հայտնիները




Ամփոփելով նախորդ շաբաթը ներկայացնում ենք հայտնիներն ինչ նոր հրապարակումներ են արել նախորդ շաբաթ իրենց ինստագրամյան էջերում։

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել։ Դերասանուհին իսպանական ոճում է։ Նա կրում է երկար փեշով սեւ զգեստ, մուգ կարմիր շրթներկ, եւ կերպարը լրացրել է երկար հյուսքով եւ խոշոր ոսկեգույ ականջօղերով։ Անին լուսանկարներում կանացի ու էլեգանտ տեսք ունի։ Լուսանկարների հեղինակը Սյուզաննա Խորոտյանն է։
  


Սիրուշոն նախորդ շաբաթ հայտարարեց Ռուսաստանում կանայանալիք իր շրջագայության մասին։ Նա հասցրեց լինել Մոսկվայում ու մասնակցել հարցազրույցի ու ելույթների։ Սիրուշոն ներկայացրեց նաեւ իր բրենդային հայկական տիկնիկները, որոնք լրացված են երեք նոր կերպարներով՝ Մարաշի, Կարինի, Սյունիքի ու Արցախի տարազներով։ Տիկնիկների շնորհանդեսը երգչուհին վերածել էր տոնի՝ իր փոքրիկ երկրպագուհիներին հնարավորություն տալով կրելու հայկական տարազներ ու կեցվածք ընդունելու ճիշտ տիկնիկների պես։


Վաչե Թովմասյանը նախորդ շաբաթ երկրպագուներին ուրախացրեց իր հերթական հաջողությամբ։ Դերասանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը, որն ընդգրկված էր Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում, արժանացավ փառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե արմավենու ճյուղին։ Շոն Բեյքերի ֆիմում նկարահանվել է նաեւ մեկ այլ հայազգի դերասան՝ Կարեն Կարագուլյանը։

 


Իսկ Լուիզա Ներսիսյանը հագիստն է վայելում Եգիպտսում։ Նա, պարբերաբար, կիսվում է իր ժամանցով։ Instagram-ում հրապարակած լուսանկարներում դերասանուհին սպիտակ տոպով է, ցանցավոր ժակետով, իսկ մազերը հարդարված են թաց էֆեկտով։ «Երբ հանգիստդ իդեալական է կազմակերպված, դու այլընտրանք չունես. պետք է լինես բնության հետ ներդաշնակ ու վայելես յուրաքանչյուր պահը»,-հրապարակումը մակագրել է Լուիզան։ Դերասանուհին հանգստանում է դստեր ու մի քանի հայտնիների հետ, որոնց թվում են Ժաննա Բուտուլյանը եւ Հրանուշ Ավոյանը։


Խորեն Լեւոնյանը խոստանում է հանդես գալ նորությամբ։ Դերասանն ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ «շատերի կողմից սիրված «Մի աղջիկ» երգի տեսահոլովակի պրեմիերան կլինի շուտով»։