Home ՇոուԲիզնես «Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է». Վաչե Թովմասյան
Home ՇոուԲիզնես «Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է». Վաչե Թովմասյան

«Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է». Վաչե Թովմասյան




Երեկ դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։

Վաչե Թովմասյանը ֆեյսբուքյան էջում այս առթիվ գրառում է կատարել և շնորհակալություն հայտնել Կարեն Կարագուլյանին:

«Իրական կինոյի տղեն հենց Կարեն Կառագուլյանն է: Իմ ճանաչած ամենատաղանդավոր հայ դերասանը երբևէ: Շնորհակալ եմ քեզ, որ հենց ինձ ես խորհուրդ տվել երկրորդ հայ կերպարի համար և շնորհակալություն, որ միշտ իմ կողքին ես»,- գրել է նա:

Նշենք՝ «Ոսկե արմավենի»-ն հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։

Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։