Home ԼՈՒՐԵՐ «Երկրի ապագան ինձ էլ է մտահոգում, վաղը մեր երեխաներն են մեծանալու այս երկրում». Արսեն Սաֆարյան
Home ԼՈՒՐԵՐ «Երկրի ապագան ինձ էլ է մտահոգում, վաղը մեր երեխաներն են մեծանալու այս երկրում». Արսեն Սաֆարյան

«Երկրի ապագան ինձ էլ է մտահոգում, վաղը մեր երեխաներն են մեծանալու այս երկրում». Արսեն Սաֆարյան




«Ներկայումս ավելի շատ համերգներով եմ զբաղված, շուտով Միացյալ նահանգներ կմեկնենք եղբորս հետ: Այնտեղ՝ հայկական սրահում, ներկայացնելու ենք մեր համատեղ ակուստիկ համերգային ծրագիրը, որն արդեն 3 տարի հաջողությամբ իրականացնում ենք»,- Tert.am Life-ի-ի հետ զրույցում ասաց Արսեն Սաֆարյանը:

«Յուրահատուկ ծրագիր է: Հնչում են և՛ հեղինակային, և՛ տարբեր ժանրերի ու տարբեր հեղինակների ստեղծագործություններ: Կան նաև ժողովրդական, գուսանական երգեր: Հանդիսատեսը մեզ հետ երգում է, զրուցում ենք, նոր ձևաչափի անկեղծ համերգ-հանդիպումներ են»,- պատմեց Սաֆարյանը:



Երգիչը նշեց, որ 2 համերգ արդեն նախատեսված է, բայց վստահ է՝ մի քանիսն էլ կավելանան:

«Վերջին շրջանում առողջական խնդիրներ ունեի, փորձում եմ հաղթահարել: Նոր երգեր կան, բայց տեսահոլովակ դեռ չի սպասվում»:

Անդրադառնալով երկրում տիրող ներկա իրավիճակին Սաֆարյանը նշեց, որ անհանգիստ է ու անհասկանալի՝ ինչպես բոլորը: «Ես այն մարդկանցից չեմ, որ ասում են, քաղաքականությունն ինձ չի վերաբերում: Երկրի ապագան ինձ էլ է մտահոգում, որովհետև վաղը մեր երեխաներն են մեծանալու այս երկրում: Ավելին ասելու համար շատ բաներից պիտի տեղյակ լինեմ, որ կարողանամ կարծիք հայտնել»,- ամփոփեց երգիչը: