Էմինեմի դստեր համեստ հարսանիքն ու հոր հետ հուզիչ պարը - Home - ELstyle.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Էմինեմի դստեր համեստ հարսանիքն ու հոր հետ հուզիչ պարը




Էմինեմի դուստրը՝ 28-ամյա Հելյի Ջեյդը, ամուսնացել է: Նրա եւ Էվան ՄաքՔլինտոկի հարսանիքին ներկա են եղել միայն ամենամտերիմ մարդիկ, որոնց թվում՝ Էմինեմի ընկերներից 50 Cent-ը:

Արարողության ամենահուզիչ պահը Հեյլիի ու 51-ամյա ռեփերի պարն է եղել:



«Ավելի գեղեցիկ արարողության մասին նույնիսկ երազել չէինք կարող: Շատ մեծ սեր ենք զգացել, հուզվել, ուրախացել: Էվանի հետ շնորհակալություն ենք հայտնում մեր հարազատներին ու ընկերներին, որոնք ներկա էին մեր կյանքի նոր փուլի մեկնարկին»,- գրել է Հեյլի Ջեյդը:



Հեյլին Էմինեմի եւ Քիմ Սքոթի դուստրն է: Ծնողների հարաբերությունները բավական անկայուն են եղել, նրանք 2 անգամ են ամուսնացել ու նույնքան էլ ամուսնալուծվել: