Home Միջազգային «Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում
Home Միջազգային «Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում

«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում




«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների ներկայացուցիչ Յոստ Քլայնը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով NOS հեռուստաալիքին։

Արտիստի փաստաբան Յան-Ակե Ֆելտն ընդգծել է, որ Քլայնը հերքում է, որ սպառնալից ժեստ է արել կին օպերատորի նկատմամբ, ով նկարահանում էր իրեն առանց իր համաձայնության։ Ֆելտն ընդգծել է, որ ռեփերի եւ կազմակերպչի միջեւ պայմանավորվածություն է եղել, որ իր ելքը բեմից չպետք է տեսագրվի։ Սակայն օպերատորը շարունակել է նկարահանումները՝ անտեսելով Քլայնի խնդրանքը, որից հետո երգիչը հրել է տեսախցիկը։

Յոսթ Քլայնը (մականունը՝ Joost) որակազրկվել է մրցույթի եզրափակչի օրը։ Նկարահանող խմբի անդամը նրա դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն՝ մայիսի 9-ին՝ մրցույթի կիսաեզրափակիչում Քլայնի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։


Լուսանկարը՝ Reni van Maren/BSR Agency/Getty Images