Գեւորգ Մկրտչյանն իր ծննդյան 26-ամյակին իրեն շքեղ նվեր է արել

Երգիչ Գեւորգ Մկրտչյանն այսօր՝ մայիսի 16-ին, նշում է ծննդյան 26-ամյակը։ Երգիչն Instagram-ում նոր հոլովակ է հրապարակել՝ ցուցադրելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, որն ինքն է իրեն նվիրել ծննդյան օրվա առթիվ։
Տեսանյութում սպիտակ գույնի շքեղ մեքենան բացվում է տոնական կարմիր տուփի ներսից՝ սպիտակ ու սեւ փուչիկների ուղեկցությամբ, իսկ վրան ամրացված են սրտաձեւ փուչիկներ։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ահա, եւ սկսվեց իմ կյանքի 26-րդ էպիզոդը։ Ո՞ւմ կողմից է։ Իմ»,-հրապարակմանը կից գրել է երգիչը։
Հավելենք, որ Գեւորգի ու Քրիստինայի հարսանիքը կայացել է այս տարի՝ ապրիլի 22-ին։


