«Դեռ որդի չունեմ, հերիք է չճշտված լուրեր տարածեք». Անդրե

Այդ առիթով նա Ինստագրամի սթորի բաժնում այսպիսի գրառում է արել. «Ես դեռ որդի չունեմ, բայց Աստված առաջ, մի օր կունենանք: Հերիք է սուտ եւ չճշտված լուրեր տարածեք: Ու մի բան էլ՝ մենք ամուսնացել ենք 2022 թվականին, ոչ թե 2023-ին»:
Փետրվարին Անդրեն եւ Անի Օհանյանը լուսանկար էին հրապարակել իրենց էջերում ու հետեւորդներին հարցրել՝ ինչ են կարծում՝ աղջի՞կ, թե՞ տղա են ունենալու: Կարծես, գերակշռում են «աղջիկ» պատասխանողները:
Զույգը երեխայի սպասելու մասին հայտնել էր սիրահարների տոնին՝ փետրվարի 14-ին:


