Հեյլի Բիբերը հղի է

Հեյլի եւ Ջասթին Բիբերները սպասում են իրենց առաջնեկին։ 27-ամյա մոդելն իր հղիության մասին հայտարարել է գեղեցիկ տեսահոլովակով, որտեղ ցուցադրում է իր կազմվածքը Էնթոնի Վակկարելոյի Yves Saint Laurent ժանյակավոր հարսանեկան զգեստով:
Հավայան կղզիներում նկարահանված հոլովակում զույգ համբուրվում է՝ նշելով ուրախ լուրը:
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամներն արդեն շնորհավորել են ապագա մայրիկին։
«Ընկերներ, ես ձեզ շատ եմ սիրում»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Քիմ Քարդաշյանը։
Քենդալ Ջեններն էլ նշել է. «Ահ, ահա նորից արցունքներ են գալիս»: Ընտանիքի մայրը՝ Քրիսը, գրել է. «Մենք այնքան հուզված ենք, անհամբեր սպասում ենք, ինչպիսի օրհնություն»:


