Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Դոն Կիխոտը՝ 21-րդ դարում, կամ ի՞նչ պատահեց «Մի անգամ դպրոցում». ֆիլմի երկրորդ մասն արդեն մեծ էկրաններին է
- Get link
- X
- Other Apps
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ
Սերիալի պրոդյուսեր Իննա Խոջամիրյանը, որը նաեւ մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, մոտ 50 ժամ մոռացել էր քնի մասին: Նա եւ իր թիմը պատրաստվում էին միջոցառմանը: Իննան անձամբ է պատրաստել բոլոր հրավիրատոմսերը եւ ուղարկել դրանք Միհրանի ու Սահմիի անունից: Ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսի անկեղծ ու դրական արձագանքը հուզմունքը մեղմել էր, սակայն դերասանուհին նշում է՝ ինքն իր գործին միշտ բծախնդրությամբ է վերաբերվում:

«Ես այնքան բծախնդիր եմ, որ «լավ պրոդուկտ» ասվածն ինձ համար դեռ շատ հեռու է, բայց, եթե, այնուամենայնիվ, մենք ստեղծել ենք լավ «պրոդուկտ», առաջին նախապայմանը համապատասխան ժամանակ տրամադրելն էր: Չշտապել, մտածել ամեն դետալը… Ամեն ինչի շուրջ պետք է աշխատել մանրամասնորեն: Ես «Սահմիին» հնարավորություն եմ տվել, որ 6-7 ամիս լավ եփվի: «Սահմին» ինձ հետ է 2023 թ-ի օգոստոսի 20-ից, ես իրեն ուսերիս տանում եմ, ինձ հետ՝ նաեւ ամբողջ թիմը»,-ասում է նա:
Միհրանին մարմնավորող Սոս Ջանիբեկյանը հավելում է՝ թեեւ ինքն էլ էր հուզվել ֆիլմի եզրափակիչ սերիաները դիտելուց հետո, իր մասնակցությամբ նախագծի մասին դժվարանում է խոսել.

«Ինձ համար միշտ շատ դժվար է մեր նախագծերի մասին խոսելը, որովհետեւ իմ նշաձողը շատ բարձր է, ու ես չեմ կարողանում օբյեկտիվ ընկալել՝ մենք ինչ ենք արել, բայց վստահ եմ, որ որակով բան ենք արել՝ թե արձագանքներից, թե մարդկանցից, ովքեր, իսկապես, ինձ հետ անկեղծ են ու հասկանում են թե հեռուստաարադրությունից, թե կինոարտադրությունից: Առաջինը՝ մայրս, ունեմ նաեւ ընկերներ, ովքեր բաց չեն թողնում ոչ մի նոր ֆիլմ, եւ այս նախագիծը եւս նրանք նայում են: Նստած հուզվել էի. առհասարակ, շատ եմ լարվում նման դիտումներին: Շատ շնորհակալ եմ Իննային՝ ինձ այս առաջարկն անելու համար, շնորհակալ եմ Գոշին ու ամբողջ թիմին: Ուրախ եմ, որ մեր հեռուստաեթերում ունեցանք տարբերվող արտադրանք՝ գեղեցիկ սիրային մելոդրամա»:
Սերիալի սցենարիստը Անի Մաղաքյանն է, ռեժիսորը՝ Գոշ Հակոբյանը: Այս թիմն աշխատել է նաեւ «Հոթել Գրանդ» նախագծի 3 եթերաշրջանների շուրջ: Իսկ ի՞նչ սպասել «Սիրելի Սահմիից» հետո: Իննան առայժմ հստակ պատասխան չունի, բայց ասում է՝ հիմա նշաձողն ավելի բարձր է.

«Նշաձող սահմանելուց հետո ամենադժվարը ինքդ քեզ համար այդ նշաձողը չթուլացնելն է, դրա համար մենք Գոշի հետ քննարկեցինք՝ ինչ ենք պատրաստվում անել հաջորդիվ. գաղափարները շատ են, առաջարկներն էլ են շատ, փառք Աստծո: Բայց ժամանակավոր էյֆորիաներին տրվելու կարիք չկա, շատ մանրամասն պետք է մտածվեն հաջորդ քայլերը… Ի վերջո, ոչ ոք ապահովրագրված չէ ոչ հաջողություններից, ոչ ձախողումներից: Պետք է, պարզապես, մեծացնել աշխատանքի հանդեպ սերը, որակը, եւ հավատալ, որ, իսկապես, միֆ է այն, թե պահանջարկն է ստեղծում առաջարկ: Մենք պիտի արտադրենք այն, ինչ կարող ենք։ «Սիրելի Սահմիի» պարագայում մենք, ուղղակի, մեր կաշվից դուրս ենք եկել…»,-նշեց նա:
Հավելենք, որ ֆիլմում նկարահանվել են նաեւ Լեւոն Հախվերդյանը, Մարիամ Ադամյանը, Իրինա Այվազյանը, Մարինկա Խաչատրյանը, Վաչե Երիցյանը, Հայկ Դարբինյանը, Հարություն Սարգսյանը, Միշա Հակոբյանը, Մուրադ Նադիրյանը, Սամվել Դանիելյանը, Ժոռա Հովհաննիսյանը, Հովիկ Հովհաննիսյանը եւ այլք։
«Սիրելի Սահմիի» եզրափակիչ սերիաների նախադիտման տրամադրությունն ու հյուրերը՝ տեսանյութում:
Կարդա նաև
«Ես այնքան բան ունեմ սովորելու Սիրուշոյի ստեղծած ընտանիքից». Սյուզան Մարգարյան
- Get link
- X
- Other Apps
Դոն Կիխոտը՝ 21-րդ դարում, կամ ի՞նչ պատահեց «Մի անգամ դպրոցում». ֆիլմի երկրորդ մասն արդեն մեծ էկրաններին է
- Get link
- X
- Other Apps
Դոնաթելա Վերսաչեն հեռանում է Versace-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնից
- Get link
- X
- Other Apps
Տեսահոլովակի պրեմիերա․ Արթուր Մխիթարյան - «Հազարներից»
- Get link
- X
- Other Apps