Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը
- Get link
- X
- Other Apps
«Ստեփանը եկավ ու հայտարարեց, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել «հավատարիմ ամուսնու դերը»». Անի Ամիրյանը՝ ամուսնալուծության մասին
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Եթե ցանկանում եք ֆիզիկապես ավելի ակտիվ լինել ձեր առօրյա կյանքում, բայց չափազանց ծույլ եք մարզասրահ հաճախելու համար, ապա սեքսը կարող է լինել կատարյալ լուծում:
Իհարկե, սեքսը չի կարող այրել այնքան կալորիա, որքան մարզասրահում մարզվելու կամ վազքի դեպքում, սակայն, ըստ Harvard Health-ի, սեքսը րոպեում մոտ հինգ կալորիա է այրում:
Այնուամենայնիվ, եթե ցանկանում եք մարտահրավեր նետել ինքներդ ձեզ եւ ստուգել ձեր տոկունությունը սեքսի ժամանակ, կան մի քանի հնարքներ, որոնք կօգնեն ձեզ ավելի շատ հաճույք ստանալ եւ կալորիաներ այրել ննջասենյակում, Insider-ին ասել է սեքսապաթոլոգ Էմիլի Մորսը:
Նախընտրեք վերեւի դիրքը
Որպես կանոն, զուգընկերը, ով սեքսի ժամանակ վերեւում է, ավելի լավ է վերահսկում կոնքերի շարժումները՝ դրանով իսկ էներգիա ծախսելով շփման ժամանակ։ Նա նաեւ ստիպված է ավելի շատ օգտագործել իր մկանային ուժը, քան նա, ով գտնվում է ներքեւում: Այսպիսով, նա մարզում է իր ձեռքերն ու հիմնական մկանները։
Կթվորուհու սեքսուալ դիրքում գտնվող կինը կարող է առաջ թեքվել՝ ձեռքերը զուգընկերոջ երկու կողմերում՝ ձգելով մկանները: Մորսի խոսքով՝եթե նա հետ թեքվի, նա կօգտագործի իր հիմնական մկանները:
Ըստ Մորսի՝ լոտոսի սեքսուալ դիրքը, որտեղ ներքեւում գտնվող զուգընկերը նստած է ոտքերը խաչած դիրքով, իսկ մյուսը նստում է վերեւում՝ դեմքով դեպի նա՝ ոտքերը փաթաթելով նրա շուրջը, կարող է մարզել ազդրերի ներքին հատվածը:
Լրացուցիչ ջանքեր գործադրեք
Որոշ սեքսուալ դիրքեր, ինչպես փաթաթվելը, նախատեսված են հարմարավետության համար, ասում է Մորսը, բայց կան նաեւ բազմաթիվ դիրքեր, որոնք կարող են զուգընկերներին դուրս մղել հարմարավետության գոտիներից:
Իսկ կանգնած սեռական դիրքերը, անկասկած, ձեր սրտի աշխատանքը կարագացնեն:
Հետաձգեք օրգազմը
«Սեքսի ժամանակ ձեր տոկունությունը ստուգելու համար իրականացրեք փորձարկում»,-ասում է Մորսը։
Դա անելու եղանակներից մեկը օրգազմի հետաձգումն է, որը տեղի է ունենում սեռական գործողությունը արագացնելու կամ դանդաղեցնելու դեպքում :
«Մտածեք, որ սա նույնն է, ինչ մեքենայով շրջեք տան տարածքով, նախքան երթեւեկելի հատված մտնելը: Դուք կարող եք շարունակել պտտվել տան շուրջը, եւ երբ պատրաստ լինեք, կարող եք քշել դեպի բակ: Կամ, գուցե, որոշեք, որ, պարզապես, ուզում եք դուրս գալ եւ ընդհանրապես ներս չմտնել»,-Insider-ին ասել է սեքս-թերապեւտ Աիդա Մանդուլին:
Կարդա նաև
«Ես 17 տարեկանում «փախցրել» եմ կնոջս, ծնողները դեմ էին». Արման Հովհաննիսյանը՝ կնոջ հետ ծանոթության մասին
- Get link
- X
- Other Apps
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը
- Get link
- X
- Other Apps
«Ստեփանը եկավ ու հայտարարեց, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում և կրել «հավատարիմ ամուսնու դերը»». Անի Ամիրյանը՝ ամուսնալուծության մասին
- Get link
- X
- Other Apps