Վանգայի երազահան. եկեղեցի

Life.panorama.am-ը գրում է.
Եկեղեցին՝ ըստ Վանգայի երազահանի
Եկեղեցին խորհրդանիշն է հուսահատության, հոգևոր մաքրման, զղջման:
Երազում եկեղեցի մտնելը նշանակում է, որ ձեր բոլոր արարքների գլխավոր շարժառիթները եսասիրությունը և շրջապատի հետաքրքրությունների հետ հաշվի նստելու ցանկության բացակայությունն են: Երազը նախազգուշացնում է, որ ժամանակն է խոստովանել մեղքերը և փոխել ձեր կյանքը:
Երազում պատարագի ներկա գտնվելը նշանակում է, որ շրջապատում ձեզ կսիրեն և կհարգեն:
Խուլ փակված դռներով դատարկ եկեղեցին սուրհանդակն է կյանքի բացասական փոփոխությունների, կարոտի և անելանելիության զգացումի առաջացման:
Գտնվելով քանդված եկեղեցում՝ ցանկանում եք մոմակալում մոմ դնել, նման երազը վկայում է այն մասին, որ ձեր կյանքով կփորձեք նպաստել այլ մարդկանց հոգևոր վերածնունդին և թարմացմանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ


