Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսի արժեքը սկսվում է 490 եվրոյից
- Get link
- X
- Other Apps
Երգչուհի Սիրուշոն ևս կոչ է անում մասնակցել Ջահերով երթին
- Get link
- X
- Other Apps
Wing 21-ը՝ 6 ամիս դեպրեսիայում լինելու, տղամարդու հաշիվ չփակելու, իր բիզնեսի մասին
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

«День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին «Բարի օր» ֆիլմը, որի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14–ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում։ Գլխավոր հերոսին մարմնավորում է դերասան և հումորիստ Մհեր Մխիթարյանը և հատկանշական է, որ նա մարմնավորում է իր իսկ ստեղծած կերպարին՝ տաքսիստ Հենդոյին: Tert.am Life-ը զրուցել է դերասանի հետ կերպարի ստեղծման, նկարահանումների, հետաքրքիր դրվագների և արձագանքների մասին:
Մհեր Մխիթարյանի կերտած կերպարը՝ «տաքսիստ Հենդոն» ստեղծվել է տարիներ առաջ, դերասանը պատմում է, որ տարբեր մարդկանցից և դետալներից ստեղծվել է կերպարը:
«Համավարակի շրջանում արտիստների համար բավականին բարդ էր, քանի որ տևական ժամանակ մեր և գրեթե բոլորի աշխատանքը կանգ էր առել և հենց այդ շրջանում ստեղծել եմ «տաքսիստ Հենդոյին», որը հավաքական տաքսիստի կերպար էր: Առաջին տեսանյութն ուղարկել եմ ընկերներիցս մեկին, որը հավանեց և ես շարունակեցի զարգացնել կերպարը, տարբեր մարդկանցից դետալների ծաղկաքաղ իրականացնել և հետաքրքիր մի փաստ, երբ Հենդոն «կծում է շրթունքը» հենց այդ դետալը «գողացել եմ» ֆիլմի ռեժիսորից՝ Արմանից»,- պատմեց Մհեր Մխիթարյանը:
Դերասանը նշեց, որ տարիներ առաջ չէր կարող պատկերացնել, որ նրա կերտած կերպարը կդառնա որակյալ ֆիլմի գլխավոր հերոսը:
«Կարծում եմ, որ ոլորտի մարդկանց համար սա կարևոր ձեռքբերում է դառնում, երբ դու նկարահանվում ես գեղարվեստական ֆիլմում: Ես ծանոթացա, թե ինչ թիմ է աշխատելու նախագծի վրա միանշանակ ընդունել եմ առաջարկն ու սկսել ենք նկարահանումները, զարգացրել կերպարը, նրա պատմությունը, համեմել հումորներով, և ըստ հանդիսատեսի արձագանքների կարծում եմ, որ ավելի քան ստացված նախագիծ ունենք»,- հավելեց դերասանը:
Պատմելով նկարահանումների ընթացքի մասին դերասանը նշեց՝ եկավ պահ, երբ իր օրը նույնպես պարբերաբար կրկնվում էր, բայց նա միայն վայելում էր ընթացքը:
«Ես նույնպես հերոսիս պես արթնանում էի ամեն օր, գնում նկարահանումների և սա այն ընթացքն էր, որից ես հաճույք էի ստանում, հրաշալի նկարահանող թիմ ենք ունեցել, որի հետ աշխատելը հաճույք էր: Այս ֆիլմում, ես խաղացել եմ բոլոր դրվագներում: Կարևոր հանգամանք է, որ պատմությունը բացի հումորային լինելուց ունի ուսուցողական ավարտ, երբ ֆիլմի ավարտին մարդիկ վերաարժեվորում են իրենց ապրած կյանքը: Գիտեմ, որ եղել են դեպքեր, երբ մարդիկ ֆիլմը նայելուց հետո ծաղիկներ են գնել սիրելիին»,- հավելեց նա:
Ֆիլմում նկարահանվել են մի շարք հայտնիներ, մասնավորապես՝ Արկադի Դումիկյանը, Իվետա Մուկուչյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլք:
«Արկադիի հետ նախկինում ևս ունեցել ենք շփում և ունենք ջերմ հարաբերություններ, նաև ես մասնակցել եմ նրա որդու տարեդարձին հենց տաքսիստ Հենդոյի կերպարով և հաճելի էր, որ այս նախագծում իր հետ աշխատել եմ: Գարիկի հետ աշխատանքը ևս հրաշալի էր, հատկապես, երբ դերասանը նաև հումորային ոլորտից է և մենք հասկանում եք միմյանց: Իվետայի հետ առաջին անգամ էի աշխատում, բայց կարծում եմ, որ մեր համատեղ դրվագը ևս ստացված է»,- եզրափակես նա:
Կարդա նաև
Հայտնիներից ովքեր են ներկա գտնվել դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքին
- Get link
- X
- Other Apps
Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի տոմսի արժեքը սկսվում է 490 եվրոյից
- Get link
- X
- Other Apps
Երգչուհի Սիրուշոն ևս կոչ է անում մասնակցել Ջահերով երթին
- Get link
- X
- Other Apps
Wing 21-ը՝ 6 ամիս դեպրեսիայում լինելու, տղամարդու հաշիվ չփակելու, իր բիզնեսի մասին
- Get link
- X
- Other Apps