Home Ժամանց Սիրուշոն ցուցադրել է իր մանկության տիկնիկները, Մալենան՝ նոր ֆոտոշարքը, իսկ «Լադանիվան»՝ Հայաստանի երգը «Եվրատեսիլ»-ում․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ
Home Ժամանց Սիրուշոն ցուցադրել է իր մանկության տիկնիկները, Մալենան՝ նոր ֆոտոշարքը, իսկ «Լադանիվան»՝ Հայաստանի երգը «Եվրատեսիլ»-ում․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ

Սիրուշոն ցուցադրել է իր մանկության տիկնիկները, Մալենան՝ նոր ֆոտոշարքը, իսկ «Լադանիվան»՝ Հայաստանի երգը «Եվրատեսիլ»-ում․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ



Շաբաթվա ամենաքննարկվող իրադարձությունն, իհարկե, «Եվրատեսիլ»-ն էր, ավելի կոնկրետ՝ Հայաստանը «Եվրատեսիլ»-ում։ Նախ, պարզ դարձավ, որ այս տարի «Լադանիվա» խումբն է լինելու մեր դեսպանը մրցույթում, այնուհետեւ հրապարակվեց երգը՝ «Ժակո»-ն, որով էլ խումբը ներկայացնելու է Հայաստանը։ Երգում Ժակլինն իր օրինակով պատմում է «ազատ պարելու մասին»։ Երգը հաղորդագրություն է՝ ուղղված աշխարհի բոլոր Ժակոներին, որ ընդունեն իրենց իրական, վայրի, անբռնազբոս ես-երը, գտնեն իրենց կոչումը, ու վեր կենան պարելու՝ չմտածելով, թե մարդիկ ինչ կասեն։ Տեսահոլովակն աչքի է ընկնում հայկական մոտիվներով՝ մրգեր, գորգեր, գույներ, Ժակլինն ու Լուին եւս հայկական ոճի հագուստով են։ Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է։ Առաջին ալիքը ներկայացրել է նաեւ բեքսթեյջային կադրեր՝ տեսահոլովակի նկարահանումներից։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenian Public TV (@armpublictv)


Իր բրենդային տիկնիկների թողարկումից հետո Սիրուշոն այցելել է հայրական տուն ու որոշել հետեւորդների հետ կիսվել իր մանկության Բարբի տիկնիկների հավաքածուով։ Տիկնիկների լայն տեսականու մեջ, նա, հատկապես, առանձնացրել է Spice Girls խմբի նախկին անդամ Մել Բիի տեսքով տիկնիկը։ Սիրուշոն կիսվել է նաեւ իր եւ երգչուհու համատեղ լուսանկարով ու գրել։ «Նայիր՝ ինչ եմ գտել։ Դու հավերժ իմ սիրելիի Բարբին ես։ Եթե միայն փոքր ժամանակ իմանայի, որ մենք մի օր հանդիպելու ենք»,-լուսանկարները մակագրել է Սիրուշոն։





Իսկ Մալենան նոր երգ է թողարկել՝ Never Have I Ever, որին կից ներկայացրել է նաեւ նոր՝ անիմե ոճով ֆոտոշարք։ Երգը երգչուհին համահեղինակել է Tokionine-ի, Monomuse-ի եւ Մայքլ Խանի հետ:



Լիկա Սալմանյանն էլ Instagram-ի իր հետեւորդներին ցուցադրել է իր եւ Աշոտ Սարգսյանի դստերը։ Լուսանկարներում Լիկան եւ փոքրիկը վարդագույն կերպարներով են։ «Իմ սեր»՝ կադրերը մակագրել է նախկին դերասանուհին։