Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմ կրտսերը կրկին ակտիվացրել են իրենց սիրավեպի մասին շշուկները

Քիմ Քարդաշյանն ու Օդել Բեքհեմ կրտսերը կրկին բորբոքել են իրենց սիրավեպի մասին լուրերը. նրանց միասին են տեսել 2024 թվականի Vanity Fair Oscars մրցանակաբաշխությունից հետո:
Քիմին ու Օդելին, KKW Brands ապրանքանիշի գլխավոր տնօրեն Թրեյսի Ռոմուլուսի հետ միասին, լուսանկարել են Բեւերլի Հիլզի Ուոլիս Անենբերգ Կատարողական արվեստի կենտրոնից դուրս գալիս։
Քարդաշյանը փայլել է Balenciaga-ի կիպ զգեստով, իսկ Բեքհեմ կրտսերը երեկոյի համար ընտրել էր ոտքից գլուխ կաշվե հագուստ:
Skims-ի 43-ամյա հիմնադրի եւ NFL-ի 31-ամյա աստղի հարաբերությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել 2023 թվականի սեպտեմբերին:
Քարդաշյանն ու Բեքհեմ կրտսերը էլ ավելի բորբոքեցին այդ շշուկները՝ միասին հայտնվելով Ջեյ Զիի եւ Բեյոնսեի՝ փետրվարին կայացած երեկույթին, որն անց էր կացվել «Գրեմմի»-ի նախօրեին, իսկ հետո միասին ներկայացան Super Bowl-ին:


