Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին

Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին




Դերասանուհի Էլեն Ասատրյանն այս շրջանում նկարահանվում է «Մոխրոտի երազները» հեռուստասերիալում՝ մարմնավորելով գլխավոր հերոսուհուն: Դերասանուհին ինստագրամյան իր էջում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել՝ անդրադառնալով հետևորդների մի շարք հարցերին: Նրանք հետաքրքրվել են՝ ինչու նա ինտենսիվ չի ներկայացնում իր առօրյան:

«Ես բլոգեր չեմ, իսկ դա բարդ աշխատանք է: Դուք տեսնում եք կարճ սթորիներ, հոլովակներ, որոնց հետևում կա հսկայական աշխատանք, իսկ այդ ամենի համար պետք է ունենալ մտքի թռիչք, ժամանակ, ստեղծել կոնտենտ, իսկ ես այդ գաղտնիքներին չեմ տիրապետում»,-պատասխանել է նա:



Հետևորդներից մեկը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ճիշտ է որ դերասանուհին ամուսնացած է, ինչին նա պատասխանել է. «Ոչ, սուտ է»:
Մինչ «Մոխրոտի երազները» հեռուստասերիալը դերասանուհին նկարահանվում էր «Կույր աշխարհ» հեռուստասերիալում և օգտատերերը նշել են, որ դերասանուհուց սպասում էին գլխավոր դերի:

«Շնորհակալ եմ, բայց դա այդքան էլ էական չէ, քանի որ ցանկացած կերպարով կարող ես լինել առաջին պլանում»,- պատասխանել է Էլեն Ասատրյանը: