Home Մշակույթ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես կգա մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ
Home Մշակույթ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես կգա մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ

«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը համատեղ համերգով հանդես կգա մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ




«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 10-ին համատեղ համերգով հանդես կգա մեր ժամանակների մեծագույն երաժիշտ Ավգուստին Հադելիխի հետ: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ:

Աշխարհահռչակ ջութակահարը համաձայնել է նվագել պատանի երաժիշտների հետ: Մաեստրո էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կկատարի սիմֆոնիկ երկացանկի բարդագույն ստեղծագործություններ՝ Բեթհովենի Ջութակի կոնցերտը և Չայկովսկու 4-րդ սիմֆոնիան: