Տեսահոլովակի պրեմիերա. Ռոզա Լին - «Տիեզերք»
Երգչուհի Ռոզա Լինը հետեւորդներին ներկայացրել է խոստացված նոր երգը, որը կոչվում է Universe (Տիեզերք):
Snap-ի հիթմեյքերը հրապարակել է նոր ստեղծագործությունը եւ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր իրենից սպասում էին նոր երգի:
Universe-ը լիրիկական տեսահոլովակ է, երգն անգլերենով է:
«Հետաքրքիր է՝ արդյոք ցավոտ չէ՞ մեկ այլ Տիեզերքում: Արդյոք մեզ մոտ կստացվե՞ր: Մեկ այլ Տիեզերքում, գուցե, ես քեզ սիրեի»,- ասված է երգում:




