StarNews-ը բացահայտում է Հասմիկ Խոջյանի ամուսնուն. բացառիկ լուսանկար

Գաղտնիք չէ, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանի ամուսինն այն մարդկանցից է, ով չի ցանկանում լինել հանրության ուշադրության կենտրոնում, հետևաբար այս տարիների ընթացքում Հասմիկը երբեք չի ցույց տվել ամուսնու դեմքը: Անգամ նշանադրության, հարսանիքի օրը,նրա բոլոր հրապարակումներում ամուսինը մեջքով էր:
Սակայն StarNews-ը ներկայացնում է բացառիկ լուսանկար, որտեղ երևում է դերասանուհու ամուսնու ամբողջական տեսքը:

Հավելենք, որ Հասմիկն այն հայտնիներից է, ով ապրում ու արարում է բարտերով: Բառի ամենաբուն իմաստով Հասմիկը ապրում է գովազդի դիմաց ստացած հագուստով, հյութերով, սնունդով, տեխնիկայով, սպասքով ու օծանելիքով, այդ կերպ իր անձնական էջը դարձնելով «շուկա»:
Հետևելով նրա էջին պարզ է դառնում, որ նրան վստահում են ցածր կարգի բրենդներն ու օնլայն շոփերը, ինչը կարծես թե բավարարում է դերասանուհուն:
Ովքեր հետևում էին դերասանուհուն, տեսնում էին, թե ինչպես էր նա սկսել դստեր ծննդյան պատրաստությունները դեռ 2 ամիս առաջ:
Եվ ահա` ինչպես իր հարսանիքի ժամանակ, այժմ ևս` դերասանուհին երեկոյի ընթացքից կիսվում է մի շարք դետալներով`կատարելով խոստացված գովազդը:



