Պենելոպե Կրուսի ու Բրեդ Փիթի «ռոմանտիկ ժամադրությունը»՝ Chanel-ի նոր ֆիլմում

Պենելոպե Կրուսն ու Բրեդ Փիթը նկարահանվել են Chanel-ի նոր ֆիլում, որով էլ սկսվել է բրենդի աշուն-ձմեռ 2024/25 Ready-to-Wear շոուն։
Գովազդային ֆիլմում աստղերը մարմնավորում են սիրահար զույգի, որոնք ժամադրվել են ռեստորանում, եւ մատուցողի հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում են ամեն պահ վայելել միմյանց ներկայությունը։
Ֆիլմը հարգանքի տուրք է ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լելուշի «Մի կին եւ մի տղամարդ» սիրո պատմությանը, որը սկիզբ է առել Դովիլում՝ մի վայր, որը հարազատ է նորաձեւության տանը եւ ոգեշնչել է Վիրջին Վիարդի հավաքածուի ստեղծմանը:
Ֆիլմը նկարահանվել է Ինեզ եւ Վինուդ լուսանկարչական դուետի կողմից:
Ֆիլմը նկարահանվել է Ինեզ եւ Վինուդ լուսանկարչական դուետի կողմից:


