Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps
Home
Հարցազրույց
«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը թերևս ընտանիքս է». Հրաչյա Միհրանյանը շոու բիզնեսից հեռանալու և կյանքի նոր փոփոխությունների մասին
Home
Հարցազրույց
«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը թերևս ընտանիքս է». Հրաչյա Միհրանյանը շոու բիզնեսից հեռանալու և կյանքի նոր փոփոխությունների մասին
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Երիտասարդ դերասան Հրաչյա Միհրանյանը երկար ժամանակ է նոր նախագծերում հանդես չի գալիս: EXCLUSIVElife.am-ը զրուցել է Հրաչյայի հետ, ով խոսել է հեռուստաէկրաններից բացակայելու և կյանքի նոր փոփոխությունների մասին:
«Ինչ-որ հատուկ լռություն չեմ պահպանում, վերջին նախագծի ավարտվելուց հետո ուսանող էի ու համատեղ սկսեցի աշխատել իմ մասնագիտությամբ, ու մինչ օրս էլ շարունակում եմ աշխատել նույն ոլորտում, որը ոչ-մի կերպ չի խաչվում շոու բիզնեսի հետ»:
Հրաչյան 2021 թվականին ամուսնացել է Մերիի հետ, ով մասնագիտությամբ լեզվաբան է, ներկա պահին զբաղվում է երեխայի դաստիարակությամբ: Խոսելով երեխայի ծնունդի մասին՝ Հրաչյան ասաց, որ ընտանիք կազմելու պահից սկսած շատ բաներ են փոխվում տղամարդու կյանքում. «Երբ տղամարդը արդեն դառնում է ընտանիքի հայր փոխվում է կյանքի նկատմամբ բոլոր պատկերացումները, նպատակդ դառնում է մեկը. լինել լավ հայր երեխայիդ համար ու մեծացնել արժանի մարդ հայրենիքիդ համար»:


Խոսելով ընտանեկան երջանկությունից և արդյոք իրեն համարում է երջանիկ ամուսին և հայրիկ՝ Հրաչյան ասաց.
«Ընտանեկան երջանկությունը տանդ մեջ տիրող անդորրն ու սերն է, երբ կարողանում ես լարված օրվա վերջում գալ տուն, երեխայիդ տեսնելով մոռանալ բոլոր խնդիրները ու զգալ քեզ երջանիկ, կարծում եմ ինձ երջանիկ համարելու համար բոլոր նախադրյալները ունեմ, միայն թե խաղաղ երկնքի տակ լինենք»:
Հրաչյան այժմ ֆիլմում կամ սերիալներում նկարվելու առաջարկներ չի ստացել և եթե լինի այդպիսի առաջարկներ, ապա Հրաչյայի կոմից կլինի բացասական պատասխան:
«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը թերևս ընտանիքս է, եթե մարդ ունի լավ ընտանիք, «մեջքը ամուր է» մնացած բոլոր նպատակներին աստիճանաբար կհասնի». եզրափակեց Հրաչյա Միհրանյանը:
«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը թերևս ընտանիքս է, եթե մարդ ունի լավ ընտանիք, «մեջքը ամուր է» մնացած բոլոր նպատակներին աստիճանաբար կհասնի». եզրափակեց Հրաչյա Միհրանյանը:
Լուսանկարները Հրաչյա Միհրանյանի անձնական արխիվից
Կարդա նաև
Դերասանուհի Ռոզա Դավթյանի ամուսինը ռուսաստանցի գործարար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Get link
- X
- Other Apps
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps