Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Սյուզաննան՝ «Славянский базар»-ում, Մալենկոյի 29-ամյակը, Սիրուշոյի նորությունը, Անիի ու Ելենայի «հուզիչ» բաժանումը. Instagram-ը՝ նախորդ շաբաթ
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ Սյուզաննան՝ «Славянский базар»-ում, Մալենկոյի 29-ամյակը, Սիրուշոյի նորությունը, Անիի ու Ելենայի «հուզիչ» բաժանումը. Instagram-ը՝ նախորդ շաբաթ

Սյուզաննան՝ «Славянский базар»-ում, Մալենկոյի 29-ամյակը, Սիրուշոյի նորությունը, Անիի ու Ելենայի «հուզիչ» բաժանումը. Instagram-ը՝ նախորդ շաբաթ



«Славянский базар»-ում Հայաստանը կներկայացնի Սյուզաննա Մելքոնյանը։ Այս մասին երգչուհին օրերս հայտնեց ինստագրամյան իր էջում։ «Ինչպես ասում են՝ ամեն ինչ իր ժամանակին է լինում։ Ինձ հաջողություն մաղթեք»,-գրել է Սյուզաննան։ Հավելենք, որ նախորդ տարվա մրցույթում Հայաստանի պատվիրակը Մաշա Մնջոյանն էր, որը հաղթանակով վերադարձավ հայրենիք։


Շաբաթվա մյուս իրադարձությունների մասին՝ ստորեւ․

Դիանա Մալենկոն փետրվարի 27-ին նշել է ծննդյան 29-ամյակը։ Դերասանուհին Instagram-ում ցույց է տվել, թե ինչպես եւ ինչ կերպարով է անցկացրել իր օրը։ Լուսանկարներում նա առանց թեւքերի կարմիր զգեստով է, որը համադրել է կովբոյական ոճի կոշիկների հետ: Դիանան կերպարը լրացրել է բնական գանգուրներով եւ թրենդային հյուսքերով, իսկ դիմահարդարումը շեշտել կարմիր շրթներկով:


Անի Երանյանը հումորային տեսանյութ է հրապարակել հուզիչ իրադարձության մասին։ Մեկ ամիս առաջ Լոս Անջելեսում նա հյուրընկալել էր մտերիմ ընկերուհուն՝ ռեժիսոր, պրոդյուսեր Ելենա Արշակյանին։ Ելենան ԱՄՆ էր մեկնել Անիի ծննդյան օրը՝ անակնկալ մատուցեով ընկերուհուն։ Այսպիսով, բաժանման պահը մոտեցել է։ Անին Instagram-ում ցույց է տվել, թե ինչպես են ինքն ու Քրիստինե Պեպելյանը դժվարությամբ ճանապարհում Ելենային օդանավակայանից։ Հոլովակը դերասանուհին, սակայն, համեմել է նաեւ հումորային տարրերով՝ ցուցադրելով իր եւ Պեպելյանի պարը՝ Ելենային ճանապարհելուց հետո։ «Երջանկություն է իրական Ընկեր ունենալը...եւ անսահման դժվար նրանից բաժանվելը»,-տեսանյութին կից գրել է Անին։

 


Սիրուշոն լավ լուր ունի տիկնիկների սիրահարների համար։ Երգչուհու թողարկած հայկական տիկնիկները վաճառքի ազդարարումից հետո ընդամենը մի քանի օրում սպառվեցին, եւ նա հայտնել է, որ տեսնելով մարդկանց նամակները, ովքեր ցանկանում են, բայց չեն կարողանում իրենց թույլ տալ ձեռք բերել տիկնիկները, որոշել են դրանք ավելի մատչելի դարձնել՝ հնարավորինս շատ երեխաների ու ծնողների համար։


«Այս ընթացքում մեր արտադրող գործընկերների հետ երկար բանակցությունների շնորհիվ կարողացանք տիկնիկների նոր խմբաքանակն ավելի մատչելի դարձնել, ինչի համար շատ ուրախացել ենք։ Մեր թիմում այս պրոեկտի վրա աշխատող մեծ մասը մամաներ ենք, ու չենք ուզում որեւէ երեխայի համար երազանք մնա տիկնիկը։ Տիկնիկների նոր խմբաքանակը մեզ ու ձեզ կհասնի մարտի 5-ին եւ կլինի ավելի մատչելի»,-Instagram-ում գրել է Սիրուշոն՝ հավելելով, որ դրանց քանակը սահմանափակ է լինելու։ «Հետագայում տիկնիկներն ունենալու են նոր զարգացումներ, որոնք չեմ համբերում կիսել ձեզ հետ»,-նշել է նա։

 


Մադոննա Հարությունյանը նոր լուսանկարներում գեղեցիկ կեցվածք է ընդուել՝ ցուցադրելով իր արեւայրուքն ու մեջքի դաջվածքը։ Կադրում նա լողազգեստով է, պառկած է վրանում, իսկ ձեռքին գիրք կա։ «Հա, դեռ նույն գիրքն եմ կարդում»,-գրել է ոճաբանը։ Նրա դաջվածքը ծածկում է մեջքի մեծ մասը․ այն ցլի կերպարանքով է։