Սյուզաննա Մելքոնյանը «Славянский Базар»-ում կներկայացնի Հայաստանը

Ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծի և «Almatym Juregimde» երգի մրցույթների հաղթող Սյուզաննա Մելքոնյանն այս տարի «Славянский Базар»-ում ներկայացնելու է Հայաստանը:
Երգչուհին հրապարակել է լուսանկար, որին կից գրել է. «Славянский Базар 2024: Ինչպես ասում են, ամեն բան իր ժամանակն ունի, իսկ ինձ մաղթեք հաջողություն»:


