Լիբանանցի հայտնի բլոգերը ղափամա է պատրաստում

Ինստագրամում գրեթե 7 միլիոն հետևորդ ունեցող լիբանանցի բլոգեր Աբիր Էլ Սաղիրի հրապարակված տեսանյութն աղմուկ է բարձրացրել ոչ միայն հայ օգատերերի, այլև՝ թուրք և ադրբեջանցի: Տեսանյութում բլոգերը հայկական «Հեյ ջան, ղափամա» երգի հնչունների ներքո ցուցադրում է «Ղափամա» ուտեստի պատրաստման ընթացքը: Տեսանյութը կարճ ժամանակում արդեն 2.7 միլիոն դիտում ունի:
Բլոգերը տեսանյութին կից գրել է «The Armenian ghapama» ՝ «Հայկական ղափամա»:


