Home Սպորտ Չեմ սիրում պարտված լինել. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեժլումյանը փակագծեր է բացում
Home Սպորտ Չեմ սիրում պարտված լինել. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեժլումյանը փակագծեր է բացում

Չեմ սիրում պարտված լինել. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Մեժլումյանը փակագծեր է բացում



iravunk.com-ը գրում է.

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հնգակի չեմպիոն, ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ (61կգ) 7։5 հաշվով հաղթեց մրցակցին եւ նվաճեց բրոնզե մեդալ։ Սպորտում մեծ նպատակներ հետապնդող ըմբիշի հետ զրուցել է «Իրավունք»-ը:

ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԴԵՐԸ

- Քրտնաջան աշխատանքի շնորհիվ 2016 թվականին առաջին անգամ Հայաստանի առաջնության երրորդ տեղ գրավեցի։ Ինձ համար շատ հիշարժան մեդալ էր, քանի որ այդտեղ առաջին անգամ ապացուցեցի, որ ես կարող եմ։ Հասկացա, որ ապացուցելու շատ բան ունեմ։ 2017, 2018, 2019 թվականներին հաղթեցի Հայաստանի առաջնություններրը, իսկ դրանից հետո մեկնեցի Հայոց բանակ՝ ծառայելու։ Ծառայել եմ 2020-22 թվականներին եւ յոթ ամսվա ծառայող էի ,երբ սկսվեց պատերազմը։ Նպատակ կար բանակից հետո նորից շարունակել ըմբշամարտը, բայց պատերազմի լարվածության պատճառով չզբաղվեցի։ Բանակից զորացրվելուց հետո վերսկսեցի մարզումներս եւ շնորհակալությունս կհայտնեմ Արշակ Հայրապետյանին, քանի որ նրա հորդորով էի սկսել։ Ջանք ու եռանդ չեմ խնայել մարզումների ժամանակ եւ կարողացա 8 ամիս անց մեծահասակների Հայաստանի չեմպիոն դառնալ։

ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ

- Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս 2022 թվականին էր, այնուհետեւ 2023 թվականին մասնակցեցի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, որտեղ շատ մեծ հնարավորություններ ունեի չեմպիոն դառնալու, բայց եզրափակչում վնասվածքի պատճառով պարտվեցի եւ բավարարվեցի արծաթե մեդալով։ Եվրոպայի առաջնությունից հետո մասնակցեցի մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությանը։ Մի քանի թերությունների պատճառով բրոնզե մեդալ նվաճեցի՝ պարտվելով առաջին գոտեմարտում եւ երկու գոտեմարտ հաղթելով։ 2024 թվականի սկզբին մասնակցեցինք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։ Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների խմբում։ 10 քաշայիններից մեկն ինձ էր վստահված։ Մտածմունքներս միմիայն այն էր, որ արդարացնեմ մարզիչներիս հույսերը, քանի որ հասկանում էի՝ ինձնից շատ մեծ հույս ունեն։



ԴԵՊԻ ՀԱՂԹԱՆԱԿ

Առաջին անգամ էի մեծահասակների խմբում հանդես գալիս եւ առաջին գոտեմարտում զգացի փորձի պակաս։ Միգուցե դա էր պատճառը, որ պարտվեցի, սակայն չեմ ըկճվել եւ չեմ կոտրվել։Վստահ եմ, որ աշխարհի առաջնությանը այդ բացը չի լինի եւ թերությունները կլրացնեմ։

ԲՐՈՆԶԻ ՆՎԱՃՈՒՄ

- Եվրոպայի առաջնությանն անցկացրեցի 3 գոտեմարտ։ Առաջին գոտեմարտում պարտվեցի աշխարհի չեմպիոնին, այնուհետեւ 2 գոտեմարտ էր տրված, որ բրոնզե մեդալ նվաճեմ եւ երկուսն էլ պետք է հաղթեի։ Առաջինը վրացի ըմբիշի հետ էի։ Կարող եմ ասել, որ իմ գլխավոր մրցակիցն էր այդ մրցաշարում։ Կարողացա լավ տրամադրվել, լավ գոտեմարտ անցկացնել եւ հաղթել նրան։ Երրորդ տեղի համար գոտեմարտում գերմանացի մարզիկն էր, ով եվրոպայի չեմպիոն էր։ Այդտեղ էլ հաղթանակ տարա եւ նվաճեցի բրոնզե մեդալ։
 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում