Home Ժամանց Թողարկվել է «Բարի օր» ֆիլմի պաշտոնական թրեյլերը
Home Ժամանց Թողարկվել է «Բարի օր» ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Թողարկվել է «Բարի օր» ֆիլմի պաշտոնական թրեյլերը


Փետրվարի 29-ին կկայանա «Բարի օր» ֆիլմի պրեմիերան, որի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում։

Ֆիլմի գլխավոր հերոս՝ հասարակ երեւանյան տաքսիստ Հենդոյի կյանքը կտրուկ փոխվում է, երբ ինչ-որ հրաշքով նրա ամեն օրը սկսում է կրկնվել բոլոր մանրուքներով։ Հենդոն պետք է կարողանա դուրս գալ այս անլուծելի եւ անելանելի իրավիճակից։ Բայց ինչպե՞ս։ Չէ՞ որ ամեն առավոտ արթնանալով՝ նա նույն օրն է ապրում։ Հենդոն հասկանում է, որ պետք է փոխվել։ Նա սկսում է կատարելագործվելու, բարիանալու, կրթվելու իր ճանապարհը՝ օրեցօր ուղղելով նախկին սխալները եւ դառնալով ավելի լավը: Այս դժվարին ճանապարհին նրան սպասում են անհավանական ու զվարճալի արկածներ, ֆանտաստիկ իրավիճակներ ու պատմություններ։

Ֆիլմում նկարահանվել են Մհեր Մխիթարյանը, Էվա Խաչատրյանը, Ռոզի Ավետիսովան, Գարիկ Մարտիրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Արմեն Պետրոսյանը, Արկադի Դումիկյանը։ Ռեժիսորներ՝ Արման Սարգսյան եւ Գրիգոր Գասպարյան։