Home Միջազգային Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է հերթական հիասքանչ կերպարով
Home Միջազգային Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է հերթական հիասքանչ կերպարով

Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է հերթական հիասքանչ կերպարով




Ջենիֆեր Լոպեսը եւս մեկ ապշեցուցիչ տեսքով է հայտնվել իր Apple Music Live-ի համար՝ աջակցելով իր նոր նախագծին՝ «This Is Me... Now»-ին, որը «This Is Me...» ալբոմի շարունակությունն է:



54-ամյա երգչուհին եւ դերասանուհին Instagram-ի Stories-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա բաց բեժ երանգի ժանյակավոր հագուստով ընդծել է իր սլացիկ կազմվածքը։



«This Is Me... Now»-ն Apple iTunes-ում 1-ին տեղն է զբաղեցնում, իսկ ուղեկցող համանուն ֆիլմն առաջին տեղում է Amazon Prime-ում, գրում է DailyMail.com-ը։



«Նա ոգեւորված է, որ եւ ալբոմը, եւ ֆիլմն այդպիսի հաջողություն են գրանցում»,-ասել է աղբյուրը,-«Նա զգում էր, որ իր երկրպագուները դրականորեն կարձագանքեին «This Is Me...»-ին, որովհետեւ այն շատ անձնական է: Սա նրա տեսլականն է, որը ցուցադրում է նրա ստեղծագործական ազատությունը»։