Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Սիրուշոն պատմել է «Խազեր» մրցանակաբաշխության համար ընտրած իր կարմիր զգեստի մասին եւ նշել, թե ումից է ոգեշնչվել
- Get link
- X
- Other Apps
Էրիկը՝ լավագույն երգիչ, Սոնա Ռուբենյանը՝ լավագույն երգչուհի. «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության բոլոր հաղթողները
- Get link
- X
- Other Apps
Home
Նորաձևություն
Հայկական «ՊռեԳոմեշը»՝ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին ու արտասահմանցիների ուշադրության կենտրոնում
Home
Նորաձևություն
Հայկական «ՊռեԳոմեշը»՝ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին ու արտասահմանցիների ուշադրության կենտրոնում
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

Հայկական բրենդը՝ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին․ «ՊռեԳոմեշ» արծաթյա զարդերի բրենդը, որի հիմնադիրը երգչուհի Սիրուշոն է, արդեն երրորդ անգամ է մասնակցում նորաձեւության հեղինակավոր շաբաթի, որոնցից երկուսը՝ Նյու Յորքում, մեկը՝ Փարիզում։
Սիրուշոն անձամբ չի կարողացել ներկա գտնվել ցուցադրությանը, քանի որ Երեւանում երկու մեծ համերգ ուներ, սակայն բրենդն իր նոր հավաքածուով ներկայացել է լավագույն կերպով։

«ՊռեԳոմեշը», որի նպատակն ի սկզբանե եղել է հայկական զարդերը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում տարածված ու պահանջված դարձնելը, Մանհեթենի հայտնի խանութներուց մեկում ներկայացված է մեկ տարուց ավել։ Հայկական զարդերը ներկայացված են նաեւ Լոս Անջելեսում եւ Վիսկոնսինում։ Այս ընթացքում զարդերը նկատվել են ոչ միայն օտարերկրացի հաճախորդների կողմից, այլեւ ընդգրկվել նորաձեւության աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերի էջերին, որոնց թվում են Glamour-ը եւ Harper's Bazaar-ը։

«Եթե առաջին տարին մենք էինք քայլեր ձեռնարկում մասնակցելու նորաձեւության այս միջոցառմանը, այս տարի հաճելիորեն կարող ենք փաստել, որ հրավերը հենց իրենց կողմից է եղել»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց «ՊռեԳոմեշի» թիմի ներկայացուցիչը։ Նա դժվարացավ պատասխանել, թե կոնկրետ որ զարդերն են առավել պահանջված դրսում, բայց ուրախությամբ փաստեց, որ արտերկրում անդադար հաճոյախոսություններ էին լսում հայկական արտադրության զարդերի վերաբերյալ։

Թիմն առաջիկայում մտադիր է մեծացնել Հայաստանից դուրս խանութների հետ համագործակցությունը․ «Հպարտությամբ կարող ենք նշել, որ, գրեթե, ամեն ամիս «ՊռեԳոմեշը» նկատում ենք միջազգային ամսագրերում։ Մենք մշտապես աշխատում ենք նոր հավաքածուների շուրջ, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր պաշտոնական էջի միջոցով»։


Հավելենք, որ բրենդը նախորդ տարեվերջին ներկայացրեց տղամարդկանց իր առաջին մեծ հավաքածուն։
Կարդա նաև
Նորաձեւության ձախողումները՝ «Խազեր» մրցանակաբաշխության կարմիր գորգին
- Get link
- X
- Other Apps
Սիրուշոն պատմել է «Խազեր» մրցանակաբաշխության համար ընտրած իր կարմիր զգեստի մասին եւ նշել, թե ումից է ոգեշնչվել
- Get link
- X
- Other Apps
Էրիկը՝ լավագույն երգիչ, Սոնա Ռուբենյանը՝ լավագույն երգչուհի. «Խազեր» երաժշտական մրցանակաբաշխության բոլոր հաղթողները
- Get link
- X
- Other Apps