Հռիփսիմե Խուրշուդյանի վերջին պարգեւատրումը մարզական կարիերայում. նա ավարտեց սպորտային կարիերան՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկրորդ տարին անընդմեջ բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում։
36-ամյա Հռիփսիմե Խուրշուդյանը հրում վարժության իր վերջին մոտեցումից հետո հանել է մարզակոշիկները, համբուրել ծանրաձողն ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին՝ այսպիսով ակնարկելով կարիերան ավարտելու մասին։
Հռիփսիմե Խուրշուդյանը պարգեւատրվեց երկամարտի բրոնզե եւ պոկում վարժության բրոնզե մեդալով: Այս պարգեւատրումը վերջինն էր 36-ամյա ծանրորդուհու մարզական կարիերայում: Երկու երեխաների մայրը չկարողացավ թաքցնել հուզմունքը պարգեւատրվելիս: Նրա պատվին Սոֆիայում ծածանվեց նաեւ Հայաստանի դրոշը:
Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտում գրանցեց 227 կգ (105+122):

Հիշեցնենք, որ հրում վարժությունից հետո 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնը հանեց մարզակոշիկներն ու հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնն արցունքներով շնորհակալություն հայտնեց երկրպագուներին եւ հեռացավ մրցահարթակից:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հերթական անգամ նվաճեց նորվեգացի Սոլֆրիդ Էիլա Ամենա Կոանդան (280 կգ):
Երեւանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալ (107+120)։