Բրեդ Փիթը «շատ երջանիկ» է իր նոր ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ

Բրեդ Փիթը «շատ երջանիկ» է ընկերուհու՝ Ինես դե Ռամոնի հետ հարաբերություններում։ 60-ամյա դերասանն ու նրա 34-ամյա ընկերուհին համատեղ ապրելու «տրամաբանական» քայլին են դիմել՝ հանդիպել սկսելուց 15 ամիս անց։
Ինչպես գրում է People-ը՝ վկայակոչելով աղբյուրին, Բրեդն ու Ինեսը շատ ժամանակ են անցկացնում միասին, եւ Ինեսի համար տրամաբանական էր նրա մոտ տեղափոխվելը։ Ինսայդերը հավելել է, որ դերասանը «շատ երջանիկ է եւ սիրում է ժամանակ անցկացնել նրա հետ»։ «Ինեսի հետ նա նորից գտել է իր կայծը։ Սա, իսկապես, զարմանալի է: Բրեդը հիանալի տղամարդ է: Նա արժանի է երջանկության»:
Նրա խոսքով՝ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո Բրեդը սիրավեպեր է ունեցել, բայց ոչ մի լուրջ բան։ Աղբյուրը հավելել է, որ «զարմանալի» է, թե որքան երջանիկ է դերասանը, իսկ Ինեսին նկարագրել է՝ «բարի, զվարճալի եւ շատ յուրահատուկ»:


