Home Ժամանց Բարի լուր Անդրեից, Էրիկի ու Սիրուշոյի համերգներն ու երգչուհու որդու պարը, Արման Նշանյանի ու Թիլ Շվայգերի հանդիպումը. Instagram-ը՝ նախորդ շաբաթ
Home Ժամանց Բարի լուր Անդրեից, Էրիկի ու Սիրուշոյի համերգներն ու երգչուհու որդու պարը, Արման Նշանյանի ու Թիլ Շվայգերի հանդիպումը. Instagram-ը՝ նախորդ շաբաթ

Բարի լուր Անդրեից, Էրիկի ու Սիրուշոյի համերգներն ու երգչուհու որդու պարը, Արման Նշանյանի ու Թիլ Շվայգերի հանդիպումը. Instagram-ը՝ նախորդ շաբաթ




Միանգամից երկու արտիստի մեծ մենահամերգ, որոնց երաժշտասերները վաղուց սպասում էին։ Նախորդ շաբաթ Էրիկ Կարապետյանը ելույթ ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ավելի քան 10 հազար հանդիսատեսի առջեւ։ Սա երգչի երկրորդ մեծ մենահամերգն էր Երեւանում․ առաջինը տեղի էր ունեցել 2015 թ-ին։ Համերգից հետո Էրիկն իր տպավորություններով եւ օրվա լուսանկարներով ու տեսանյութով կիսվել է ինստագրամյան իր էջում։ «Այն ինչ կատարվեց, կարծես, իրական չլիներ…

Խոսքերս չեն հերիքի, որպեսզի նկարագրեմ ապրումներս ու այն, ինչ զգացի բեմում կանգնած՝ ձեր առջեւ.... Կարճ ասած` դեռ շոկի մեջ եմ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ` իմ կողքին լինելու համար, այդքան շատ սեր ու թեւ տալու համար։ Խոնարհվում եմ Ձեր առջեւ»,-գրել է երգիչը։

 

Երկրորդ սպասված համերգը Սիրուշոյինն էր, որի առաջին ու բացառիկ մանրամասները ներկայացրել էինք։ Երգչուհու առաջին համերգը տեղի ունեցավ փետրվարի 14-ին ու նվիրված էր Սիրո տոնին։ Քանի որ համերգի տոմսերն անմիջապես սպառվել էին, երգչուհին եւս մեկ անակնկալ մատուցեց իր հանդիսատեսին՝ նույն ծրագրով ելույթ ունենալով նաեւ փետրվարի 16-ին։ Համերգները տեղի են ունեցել Dvin Music Hall-ում։ 


«Ես ու ԴՈւՔ, ու թող խոսեն, ես ու ԴՈւՔ, ու թող սպասեն։ Լավագույն, անփոխարինելի հանդիսատես..․»,-ինստագրամյան հրապարակմանը կից գրել է Սիրուշոն։

Սիրուշոն նաեւ կիսվել է մի տեսանյութով, որում կրտսեր որդին՝ Միքայելը, պարում է իր՝ «Վույ աման» կատարման ներքո։

 


Անդրեն եւս ուրախացրել է իր հետեւորդներին, բայց նրա դեպքում՝ անձնական լուրով։ Երգիչը Սիրո տոնին իր եւ կնոջ՝ Անի Օհանյանի համատեղ տեսանյութն էր հրապարակել, որում ներկայացրել էր ոչ միայն իրենց նոր երգը, այլեւ հայտնել, որ ծնողներ են դառնալու։


Ավելի ուշ Անդրեն կիսվել է իր եւ մայրանալ պատրաստվող կնոջ նոր լուսանարներով։ Նա նշել է, որ ինքն ու Անին շնորհակալ են բոլոր բարեմաղթանքների համար, ու հետեւորդներին առաջարկել գուշակել իրենց երեխայի սեռը։


Արման Նշանյանը եւ Թիլ Շվայգերը հանդիպել են․ այս անգամ՝ Բեռլինում։ Դերասանն իրենց համատեղ լուսանկարներով է կիսվել եւ հայտնել, որ «ֆանտատիկ ընկերներով» աշխատում են։

 


Մեկ այլ լուսանկարում ինքն ու Շվայգերը վերջինի տանն են։ Հետեւի ֆոնին Միքի Ռուրկի լուսանկարով պաստառ է, որն, Արմանի խոսքով, ստորագրել է անձամբ Ռուրկը։

 


Հաղորդավար Արման Մարգարյանն օրինականացրել է հարաբերությունները սիրելիի հետ։ Արմանն այս մասին որեւէ մեկնաբանություն չի արել, սակայն Instagram-ի Story բաժնում կիսվել է լուսանկարներով, որոնցում երեւում են զույգի մատանիներն ու ամուսնության վկայականը։



Միհրան Ծառուկյանը, ցավոք, վատ լուրով է կիսվել։ Նա տեղեկացրել է, որ կյանքից հեռացել է իր տատիկը։ Երգիչն ինստագրամյան Story բաժնում արխիվային տեսանյութ է հրապարակել։ «Լույսերի մեջ մնաս, իմ ամենա-ամենասիրելի Սվետա տատիկ։ Քեզ շատ-շատ ենք կարոտելու։ Աշխարհի ամենաբարի իմ Սվետա տատիկ»,-գրել է Միհրանը։