Home Միջազգային Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Ջոզեֆ Բաենան, ավելի է նմանվել հորը
Home Միջազգային Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Ջոզեֆ Բաենան, ավելի է նմանվել հորը

Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Ջոզեֆ Բաենան, ավելի է նմանվել հորը




Առնոլդ Շվարցենեգերի որդին՝ Ջոզեֆ Բաենան, ավելի է նմանվել հորը։ Համենայն դեպս, բոդիբիլդինգի հանդեպ նրա հակման հարցում։

26-ամյա բոդիբիլերը՝ 76-ամյա Առնոլդ Շվարցենեգերի եւ նրա նախկին տնային տնտեսուհի Փետի Բաենայի որդին, տեսանյութ է տեղադրել իր մարզումների մասին։ «Ճիշտ լուսաբանման դեպքում ամեն բան այլ տեսք կունենա»,- մակագրել է նա տեսանյութը, որտեղ ցուցադրում է իր տպավորիչ մարզված մարմինը։


Չնայած Բաենան սկսել է աշխատել որպես ռիելտոր 2022թ. (նույն թվականին վաճառել է իր առաջին տունը), նա դեռ փորձում է դերասանական կարիերա ստեղծել։

Բայց, ի տարբերության իր հոր, որն անձամբ է իր համար անուն ստեղծել՝ նկարահանվելով մի քանի խոշոր հոլիվուդյան բլոկբաստերներում, ինչպիսին է «Տերմինատորը», Բաենան ավելի շատ հետաքրքրվում է ինդի-ինդուստրիայով։ «Ես կարծում եմ, որ ինդի-ֆիլմերը մի փոքր ավելի հետաքրքիր են, քան մեծ գանձարկղ ապահովողները», խոստովանել է Բաենան։