Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին
Ինչպես արդեն հայտնել ենք ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Արման Անդրեասյանը իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին։
Տարոն Անդրեասյանը 44–օրյա պատերազմի հերոս է։ Նա միայնակ կռվել է թշնամու մեծաքանակ զինվորների հետ։ Որպեսզի գերի չընկնի, Տարոնը պայթեցրել է իր ձեռքի նռնակը և զոհվել։



