ԵԱ․ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթեց ադրբեջանցուն եւ կպայքարի չորրորդ տիտղոսի համար

Արսեն Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ գերվստահ հաղթանակով դուրս եկավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ եւ 4-րդ անգամ կպայքարի չեմպիոնի կոչման համար:
Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի ու գործող չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովի նկատմամբ եւ հաղթեց 10:0 հաշվով: Գոտեմարտը տեւեց 1 րոպե 25 վայրկյան:


