Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps
Elstyle.am
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

իլիարդատեր Ջորջ Սորոսի որդին՝ 38-ամյա Ալեքսը, հանդիպում է 47-ամյա Հումա Աբեդինի հետ։ Զույգը բացահայտել է իրենց սիրավեպը Վալենտինի օրվա առթիվ սոցիալական ցանցերում հրապարակված գրառմամբ:
Սորոս կրտսերի ինստագրամյան հրապարակման մեջ իննամյա տարիքային տարբերությամբ երկու սիրահարները փարիզյան ռեստորանում են եւ ժպտում են տեսախցիկին. «Շնորհավոր Վալենտինի օրը»,-գրել է նա:

Լուսանկարում Սորոս կրտսերը, ով անցյալ տարի ստանձնել էր իր հոր՝ 25 միլիարդ դոլար արժողությամբ կայսրությունը, ձեռքը դրել է Հիլարի Քլինթոնի նախկին գլխավոր օգնականի գոտկատեղին: Նրանց սեղանին կան կարմիր վարդեր եւ երկու փաթեթավորված նվերներ։
Աբեդինը, ով զբաղեցրել է Քլինթոնի՝ 2016 թվականի նախագահական արշավի փոխնախագահի պաշտոնը, նախկինում ամուսնացած է եղել նախկին կոնգրեսական Էնթոնի Վայների հետ (D-NY): Նա ամուսնալուծության հայց է ներկայացրել 2017 թվականին՝ սեռական սկանդալից հետո, երբ նրա նախկին ամուսինը դատապարտվել է մոտ երկու տարվա ազատազրկման՝ 15-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգության համար:

Նրանց ամուսնալուծությունը վերջնական տեսքի է բերվել տարիներ անց։ Սակայն ապրիլին Վայներին եւ Աբեդինին նկատել էին՝ կողք կողքի ճաշելիս Մանհեթենի Ziegfeld Ballroom-ում՝ քաղաքի Inner Circle շոուի ժամանակ, ինչը վերամիավորման մասին խոսակցություններ էր առաջացրել: Վայները շտապել էր հերքել այդ լուրերը։ Ամիսներ անց Page Six-ը հաղորդել էր, որ Աբեդինը գաղտնի հանդիպում է Բրեդլի Կուպերի հետ։ Դերասանը ներկայումս հանդիպում է Ջիջի Հադիդի հետ։
Մինչդեռ Սորոսը լրահոսում ավելի շատ քննարկվել է ընտանեկան կյանքի համար: Ալեքսը հայտնվեց մամուլում, երբ իր միլիարդատեր հայրն իր ավագ որդու՝ Ջոնաթանի փոխարեն նրան հանձնեց ընտանիքի ակտիվների ղեկը, ներառյալ ոչ առեւտրային՝ Open Society Foundations-ը: Նյու Յորքի համալսարանի շրջանավարտ Ալեքս Սորոսն ասում է, որ իրեն ընտրել են, քանի որ ինքն «ավելի քաղաքական է», քան իր տարեց հայրը:
Կարդա նաև
Դերասանուհի Ռոզա Դավթյանի ամուսինը ռուսաստանցի գործարար է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
- Get link
- X
- Other Apps
Ռոզա Դավթյանն ամուսնանում է, այսօր դերասանուհու նախահարսանեկան խնջույքն է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
- Get link
- X
- Other Apps