Search Blog
Սեղմեք Enter՝ որոնման համար կամ ESC՝ փակելու համար
Ամենաորոնվածները
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում հայաստանյան պատվիրակի անունը
- Get link
- X
- Other Apps
«Մեր օրերում հազվադեպ հանդիպող տղամարդ, ով պատրաստ է նույնիսկ ինքն իրեն վնասե»․ Ժաննա Բուտուլյան
- Get link
- X
- Other Apps
Արման Մարգարյանը և Յուլիա Կուտեպովան երեխայի են սպասում
- Get link
- X
- Other Apps
Emin-NEWS.com
- Get link
- X
- Other Apps
Մեկնաբանել0
Ընթերցանության ժամանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ 2023 թվականի դեկտեմբերի 10-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, ինչի հետևանքով էլ սիրված հաղորդավար, ժողովրդին հայտնի «Պահմտոցի» հումորային հաղորդման հեղինակ և վարող Սարգիս Միքայելյանը տեղափոխվել է հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 60-ամյա Սարգիս Միքայելյանը իր վարած «ՈՒԱԶ 3163» մակնիշի ավտոմեքենայով Կապան-Ծավ ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվելով հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Սարգիս Միքայելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։
Հիվանդանոց նա դիմել է դեպքի հաջորդ օրը, իսկ մինչ այդ իր ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել անվտանգ վայր։
Հիվանդանոցից էլ ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչության 9-րդ կայազորային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով ավագ քննիչ Երվանդ Ղոնյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկը փորձել է սթափության ենթարկել Ս․ Միքայելյանին, սակայն վերջինս հրաժարվել է սթափություն հանձնելուց։
Քննիչը նույնպես հիվանդանոցում է փորձել սթափության ենթարկել նրան, այնտեղ նույնպես հրաժարվել է, ինչի համար էլ նա 2 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Կարդա նաև
Ամուսնական մատանի Անի Երանյանի ձեռքին․ նա և Մհեր Բաղդասարյանը ամուսնացե՞լ են
- Get link
- X
- Other Apps
Հայտնի է «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում հայաստանյան պատվիրակի անունը
- Get link
- X
- Other Apps
«Մեր օրերում հազվադեպ հանդիպող տղամարդ, ով պատրաստ է նույնիսկ ինքն իրեն վնասե»․ Ժաննա Բուտուլյան
- Get link
- X
- Other Apps
Արման Մարգարյանը և Յուլիա Կուտեպովան երեխայի են սպասում
- Get link
- X
- Other Apps