Home Ժամանց Բաբիչի սիրելիի՝ բլոգեր Անյա Պոկրովի հայկական պարը՝ Արտաշ Ասատրյանի հայտնի երգի ներքո
Home Ժամանց Բաբիչի սիրելիի՝ բլոգեր Անյա Պոկրովի հայկական պարը՝ Արտաշ Ասատրյանի հայտնի երգի ներքո

Բաբիչի սիրելիի՝ բլոգեր Անյա Պոկրովի հայկական պարը՝ Արտաշ Ասատրյանի հայտնի երգի ներքո




Ռուս բլոգեր Անյա Պոկրովը, կարծես, կարոտել է Երեւանը։ Նա այդ մասին խոստովանել է TikTok-ում արված հրապարակման մեջ։ Հայազգի բլոգեր Արթուր Բաբիչի սիրելին, որը բազմիցս եղել է Հայաստանում, իր ավելի քան 18 միլիոնանոց լսարանի համար տեղադրել է տեսանյութ, որում պարում է Արտաշ Ասատրյանի հայտնի՝ «Ալիսա» երգի ներքո։

Պոկրովը փորձել է հնարավորինս լավ ընդօրինակել հայկական պարային շարժումները, ինչով արժանացել է հայ լսարանի «բուռն ծափահարություններին»։

«Ուզում եմ Երեւան գնալ»,-հոլովակին կից գրել է բլոգերը։ Իսկ հետեւորդները նշել են, որ սիրով կսպասեն նրան։