Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Գագիկ Գինոսյանի կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում»․ Արտակ Բեգլարյան
Home ՍՈՑՑԱՆՑԵՐ «Գագիկ Գինոսյանի կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում»․ Արտակ Բեգլարյան

«Գագիկ Գինոսյանի կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում»․ Արտակ Բեգլարյան




Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ցավակցել է Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի մահվան կապակցությամբ․

«Խոր ցավով տեղեկացա Գագիկ Գինոսյանի մահվան մասին: Ինձ բախտ է վիճակվել ճանաչել այդ մեծ հային, պարել ու գործել նրա հետ և սովորել նրանից:

Մեզ համար մեծ կորուստ է Գագիկ Գինոսյան բացառիկ հայի ու մարդու մահը: Վստահ եմ՝ նրա կատարած գործերն ու թողած ժառանգությունն իրենց նշանակալի տեղն են ունենալու հայ ազգի հետագա պատմական երթում՝ որպես ազգային ինքնության գմբեթն ամրացնող սյուներ:

Ցավակցություններս պարոն Գինոսյանի ընտանիքին, հարազատներին ու բոլորիս՝ այս ծանր կորստի առթիվ: Թո՛ղ Աստված նրա հոգին լուսավորի, իսկ նրա թողած գոհարները՝ միշտ վառ պահի»: