Երեք մրցանակի արժանացած ռեփեր Killer Mike-ին «Գրեմմի 2024»-ից դուրս են բերել ձեռնաշղթաներով

Ռեփեր Killer Mike-ին «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ երեք մրցանակի արժանանալուց հետո ձերբակալել են։ Այս մասին DailyMail-ը։
ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ռեփերին ձերբակալել են մրցանակաբաշխության օրը մոտավորապես ժամը 16։00-ին տեղի ունեցած վիճաբանության պատճառով։
Ռեփերին ավելի ուշ բաց են թողել։ Նա պետք է Լոս Անջելեսում դատարանի առաջ կանգնի փետրվարի 29-ին։
Քիլլեր Մայքը «Գրեմմի»-ի ժամանակ արժանացել էր «Լավագույն ռեփ կատարում» և «Լավագույն ռեփ երգ» մրցանակներին «Scientists & Engineers» երգի համար, ինչպես նաև «Լավագույն ռեփ ալբոմ» մրցանակին՝ «Michael» ալբոմի համար։






